FIFA The Best. Մեսիի ընտրությունը, Ռոնալդուն դարձյալ չի քվեարկել

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին մասնակցել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից անցկացվող FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխության քվեարկությանը։

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում առաջին տեղում նշել է Ուսման Դեմբելեին (ՊՍԺ, Ֆրանսիա), երկրորդում՝ Կիլիան Մբապեին («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա), երրորդում՝ Լամին Յամալին («Բարսելոնա», Իսպանիա)։

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն այս տարի ևս չի մասնակցել քվեարկությանը։ Սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվողի փոխարեն Պորտուգալիայի հավաքականից քվեարկել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան։ Սիլվան առաջին տեղը տվել է Պորտուգալիայի հավաքականում իր թիմակից Վիտինյային (ՊՍԺ), երկրորդը՝ Նունու Մենդեշին (ՊՍԺ, Պորտուգալիա), իսկ երրորդը՝ Ուսման Դեմբելեին։

FIFA The Best մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են դառնում ազգային հավաքականների գլխավոր մարզիչների ու ավագների և լրագրողների քվեարկության արդյունքում։

ՖԻՖԱ-ի վարկածով 2025թ․ լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն, լավագույն մարզիչի մրցանակին արժանացել էր փարիզյան ակումբը գլխավորող Լուիս Էնրիկեն, իսկ լավագույն դարպասապահն անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Իտալիայի հավաքականը ներկայացնող Ջանլուիջի Դոնարուման է, որը նախորդ մրցաշրջանն անցկացրել էր ՊՍԺ-ի կազմում։