ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հանդիպել է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներին։

Հավաքականը գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանի ղեկավարությամբ անցկացնում է տարվա վերջին ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով առաջիկա մրցաշրջանին։ Քննարկվել են մարզչական փոփոխությունները, առաջիկա ծրագրերը, ինչպես նաև մարզումային պայմաններին ու մարզագույքին վերաբերող հարցեր։
