Ճամբարակի համայնքապետին պատկանող ինքնակամ շինությունը պետք է քանդվի․ Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել

Լուրեր

17.12.2025 | 21:10
ՌԴ-ի ներգրավումը Թրամփի ուղուն՝ գեոպոլիտիկ բախման կբերի․ փորձում է խոչընդոտել նախագծի իրականացմանը․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:56
ՔՊ-ում կռիվ է ընկել․ ինտրիգներ՝ ընտրական ցուցակի ձևավորման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:49
Մանվել Գրիգորյանի սանիկը՝ Շիրակի մարզպե՞տ․ Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին տեղեկություններ են շրջանառվում
17.12.2025 | 20:36
Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ
17.12.2025 | 20:23
Նազիկ Ավդալյան․ Քաղաքականությամբ զբաղվելու նպատակ չունեմ
17.12.2025 | 20:11
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Զապորոժիեի բնակելի շենքերին. վիրավորել է  26 մարդ
17.12.2025 | 20:00
Եթե ընդդիմությունը ՌԴ-ի երգն է երգում, այո՛, թիրախավորվելու է իբրև հիբրիդային սպառնալիք․ Էդգար Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 19:47
«5 տարի առաջ եմ գնացել բժշկի»․ հարցում Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 19:45
Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ճանապարհներին 19:35-ի դրությամբ
17.12.2025 | 19:29
«Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիրը ՀՀ նախագահին է ներկայացրել նոր սմարթ քաղաքի կառուցման հայեցակարգի վերաբերյալ իր տեսլականը
17.12.2025 | 19:14
Աստղաձորի տներից մեկում հրդեհ է բռնկվել
17.12.2025 | 19:00
Փաշինյանի իշխանությունը հուղարկավորում է ժողովրդավարությունը․ ՀՀ-ն դարձրել են դեմոկրատիայի պանթեոն․ Լարիսա Ալավերդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 18:50
Սուրեն Պապիկյանի հրամանով տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ
17.12.2025 | 18:36
«Պետությունը պետք է լինի գերագույն արժեք». ինչո՞ւ են փոխվել պատմության դասագրքերի շեշտադրումները
17.12.2025 | 18:25
ԱԱԾ-ն վարչապե՞տ, թե՞ քաղաքացի Փաշինյանի հորդորով է հոգևորականներին խնդրել զեղչել կաթողիկոսի անունը
Բոլորը

Դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք (այսուհետ՝ Ազգային պարկ), խախտելով Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի՝ կառուցապատման իրավունքի տրամադրման կարգն ու պայմանները, մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչել ֆիզիկական անձի: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։

Նշվում է, որ մրցույթի արդյունքների հիման վրա՝ Ազգային պարկը 2007 թվականի հունվարի 9-ին ֆիզիկական անձի հետ կնքել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր:

«Վերոնշյալ հողամասի որոշ հատվածների կառուցապատման իրավունքը 2018-2020 թվականների ընթացում ձեռք է բերել «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը, ով մի շարք իրավական ակտերով սահմանված կարգի խախտմամբ, առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, նշված տարածքում իրականացրել է կառուցապատում:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ցուցումով Շողակաթ (ներկայումս՝ Ճամբարակ) համայնքի ղեկավարի կողմից 2020 թվականի օգոստոսի 31-ին կայացված՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության գործողությունը կասեցնելու մասին որոշման, ինչպես նաև հողամասում շինարարական աշխատանքների կատարման պայմաններում, նույն համայնքի ղեկավարը նույն տարածքում հանգստի գոտու նախագծման համար «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահին 2021 թվականի մարտի 5-ին տվել է նոր նախագծման թույլտվություն՝ հողամասի վիճակը նշելով չկառուցապատված՝ միջին թեքություններով տարածք:

Նախագծման նոր թույլտվությամբ մշակված նախագծային փաստաթղթերի հիման վրա լիազոր մարմնի կողմից ստանալով պետական փորձաքննական դրական եզրակացություն, սակայն չունենալով համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր, մասնավորապես՝ շինարարության թույլտվություն՝ «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Դրախտիկ գյուղի վարչական տարածքում կառուցապատման իրավունքով իրեն պատկանող հողամասերից բացի, ընդհանուր 6182 քմ մակերեսով ինքնակամ կառուցապատումներ է իրականացրել նաև իրեն չպատկանող՝ Դրախտիկ, 1-ին փողոց 88/1/2 հասցեում գտնվող 0.2015 հա մակերեսով, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասերում, որից 1588 քմ-ը՝ 1905 մետր բացարձակ նիշից ցածր հատվածում:

Վերոգրյալի հիման վրա՝ Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարին՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածով սահմանված՝ ինքնակամ կառուցապատումների վերաբերյալ լիազորությունների շրջանակներում որոշում կայացնելու և այդ որոշման կատարումն ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ: