Թուրքիայի տրանսպորտի նախարարը «Զանգեզուրի միջանցքից» է խոսել

Լուրեր

30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
Բոլորը

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն երկրի Ազգային Մեծ ժողովում խոսել է Թուրքիայի աշխարհաքաղաքական կարևորության մասին՝ հայտարարելով, որ երկրի ռազմավարական դիրքը Աֆրո-Եվրասիական աշխարհագրության սրտում այն ​​դարձնում է լոգիստիկ աշխարհի անվիճելի բնական կենտրոն։ Ըստ նրա՝ այսօր Թուրքիան միայն իր աշխարհագրական դիրքով սահմանելն այլևս բավարար չէ, քանի որ այն դարձել է «խաղաղության և անվտանգության աշխարհագրական ռազմավարական կղզի»՝ իր ենթակառուցվածքային նախաձեռնություններով, ճգնաժամերի լուծման հնարավորություններով, կառուցողական դիվանագիտությամբ և վստահության կառուցման մոտեցմամբ։

«Հետևաբար, մենք այլևս պարզապես չենք ասում՝ առանց Թուրքիայի միջանցք չի կարող լինել, մենք նաև ասում ենք՝ առանց Թուրքիայի անվտանգություն և կայունություն չի կարող լինել»,- ասել է Ուրալօղլուն։

Միաժամանակ, թուրք պաշտոոնյան կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» եզրույթն է կիրառել։

«Զանգեզուրի միջանցքի կարևոր մաս կազմող Կարս-Իգդիր-Դիլուջու գծի ավարտով մենք ստեղծում ենք նոր ռազմավարական խորություն, որը Միջին  միջանցքը կկապի մեր երկրի հետ երկու առանձին սահմանային անցակետերի միջոցով»,- հայտարարել է Ուրալօղլուն։

Նա հավելել է, որ «Զարգացման երթուղու նախագիծը» Թուրքիայի լոգիստիկ հզորությունը կհասցնի գագաթնակետին, այն բոլորովին նոր առևտրային միջանցք է, որը կսկսվի Պարսից ծոցից և Թուրքիայի միջոցով կհասնի Եվրոպա։

Ըստ նրա՝ սա Թուրքիայի աշխարհաքաղաքական առավելությունը կվերածի տնտեսական ուժի։

«Թուրքիան ոչ միայն կամուրջ-երկիր է, որի միջով ապրանքներ են անցնում, այլև խոշոր երկիր, որը գծագրում և որոշում է առևտրի ուղիները»,- ասել է թուրք նախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի