ՊԵԿ փոխնախագահը 10 անշարժ գույք է հայտարարագրել, որից 8-ը՝ նվիրատվություն

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

10 անշարժ գույք, որից 8-ը՝ նվիրատվություն։ Factor TV-ն ուսումնասիրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանի 2024-ի տարեկան հայտարարագիրը։

Նշվում է, որ Միթարյանի կինը՝ Մարիամ Մխիթարյանը, RED Invest Group-ում ֆինանսական խորհրդատու է։

2024-ին ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում նշանակված Մխիթարյանը 10 անշարժ գույքերից 9-ին միանձնյա է տիրապետում, մեկին՝ համատեղ։ Դրանցից 8-ը Իջևան համայնքում է, 1-ը՝ ՌԴ-ում, 1-ը՝ Աբովյան քաղաքում։ Գույքերի ցանկը՝ ստորև։

Հողին ամրակայված այլ անշարժ գույք, Իջևան, ձեռք է բերվել 2022-ի հոկտեմբերին, 

Հողամաս, Իջևան, ձեռք է բերվել 2021-ի հուլիսին,

Անհատական բնակելի տուն, Իջևան, ձեռք է բերվել 2021-ի հուլիսին,,

Ավտոտնակ Իջևան, ձեռք է բերվել 2021-ի հուլիսին,

Հողամաս, Իջևան, ձեռք է բերվել 2021-ի հուլիսին,

Հողամաս, Իջևան, ձեռք է բերվել 2021-ի հուլիսին,

Բազմաբնակարան բնակելի շենք՝ մեկից ավելի բնակարաններ, Աբովյան, ձեռք են բերվել 2022-ի մայիսին,

Բազմաբնակարան բնակելի շենք` մեկից ավելի բնակարաններ,  ՌԴ, ձեռք են բերվել 2020-ի նոյեմբերին,

Հողին ամրակայված այլ անշարժ գույք, ձեռք է բերվել 2021-ի հուլիսին,

Բազմամյա տնկի, ձեռք է բերվել 2021-ի հուլիսին։

Գույքերից 7 նվիրաբերվել են մեկ օրում՝ 2021-ի հունլիսին, երբ Մխիթարյանը դեռ ՊԵԿ պաշտոնյա չէր։

Բացի անշարժ գույքերից Մխիթարյանը 2012-ի թողարկման NISSAN է գնել 2019-ին։ Նա նաև 36 հազար դոլարի փոխառություն է հայտարարագրել, բանկային հաշիվներին առկա 4,3 միլիոն դրամ, 559 հազար դրամ, 1073 եվրո։

ՊԵԿ պաշտոնյան 8 աղբյուրից շուրջ 12,6 միլիոն դրամ եկամուտ է հայտարարագրել, այդ թվում՝ ֆինանսների նախարարությունից, «Էյսիթի» ընկերությունից, Նորք Մարաշ սրտաբանական կենտրոնից, «Պրոֆորում» հաշվապահական և խորհրդատվական ընկերությունից, Տնտեսագիտական համալսարանից և այլ աղբյուրներից։

Մխիթարյանը նաև հիփոթեքով բնակարան է գնել, վարկի մայր գումարի մնացորդ 12,6 միլիոն դրամ է կազմում։ Նա «Ակնաղբյուր» գյուղատնտեսական միավորման անդամ է։

Factor TV-ն ուսումնասիրել է նաև պաշտոնյայի կնոջ հայտարարագիրը։ Մարիամ Մխիթարյանը 6 անշարժ գույքի է տիրապետում, որոնցից 5-ին՝ միանձնյա։ Դրանք են՝

Բազմաբնակարան բնակելի շենք՝ մեկից ավելի բնակարաններ (Երևան, Կենտրոն, 2000 թվականի դեկտեմբերին ձեռք բերված),

Հողին ամրակայված այլ անշարժ գույք (Առինջ, 2023-ի մայիսին ձեռք բերված),

Ավտոկայանատեղի (Առինջ, 2023-ի մայիսին ձեռք բերված),

2 հողամաս (Իջևան, 2020-ի մայիսին ձեռք բերված),

Հեղամաս (Ակնաղբյուր, 2021-ի հուլիսին ձեռք բերված)։

Մարիամ Մխիթարյանը նաև 2015 թվականի Toyota է գնել 2022 թվականին։

2014-ին իր ամուսնուց բաժնեմաս է գնել, որը տարվա վերջին կազմել է 7,4 միլիոն դրամ։ 2024-ի ընթացքում Մարիամ Մխիթարյանը 111,462,500 դրամի հանձնված փոխառություն է հայտարարագրել։ Բանկային 4 ավանդները՝ 26,210,256 դրամ և 4 միլիոն ռուբլի, հաշիվների մնացորդը՝ 4,7 միլիոն դրամ, 670 ռուբլի, կանխիկ՝ 8,3 միլիոն դրամ, 1,6 միլիոն ռուբլի, 1600 դոլար։

Ընդհանուր առմամբ, Մարիամ Մխիթարյանը 2024-ի ընթացքում 95,9 միլիոն դրամ եկամուտ է ստացել, որից 87,7 միլիոնը՝ «Պրոֆորում» ընկերության շահաբաժնից։ Նա նաև 4 միլիոն դրամ հանգստի համար կատարած ճանապարհածախս (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախս է հայտարարագրել։

Եվգենյա Համբարձումյան