Խուլ դժգոհություն՝ ՀՀԿ-ում. «Սերժ Սարգսյանն իրենց քցեց»՝ իր անձնական ամբիցիաների պատճառով տապալելով Ընտրական օրենսգիրքը. «Հրապարակ»

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

ՀՀԿ գրասենյակում այս օրերին ակտիվ եռուզեռ է։ Կուսակցական վերնախավը զբաղված է ցուցակ գրելով։ Բանակցում են նաև ոչ ՀՀԿ-ական հայտնի դեմքերի հետ, որ ներառեն իրենց ցուցակում։ Բայց, ինչպես տեղեկացանք, ՀՀԿ-ականներից ոչ բոլորն են համաձայն կամ ցանկանում հանուն ՀՀԿ-ի գնալ նման ինքնազոհողության և առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով։

Հատկապես, որ կա նախկին փորձը, երբ շատերը միլիոններ ծախսեցին և այդպես էլ ԱԺ չանցան։ Այս մասով խուլ դժգոհություն կա ՀՀԿ-ականների շրջանում, որ «Սերժ Սարգսյանն իրենց քցեց»՝ իր անձնական ամբիցիաների պատճառով տապալելով Ընտրական օրենսգիրքը։ Հիմա նա իր տեղը տաք նստել է և իր կուսակիցներին նորից ուղարկում է մարտի դաշտ։

Իսկ ՀՀԿ-ից այսօր մարտի ստիպված են գնալ ոչ թե փողատերերն ու հեղինակությունները, այլ ինտելիգենտ ջահելները, որոնք ձայն բերելու փորձ չունեն։ Մյուս կողմից՝ այն ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք թիմին չեն դավաճանել՝ անցնելով «հակառակորդի» կողմը, դժգոհում են․ «Վերջին մի քանի ամսում ինչ թուքումուր ասես` կերանք հանուն ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի, հիմա թող մեզ համար անցողիկ տեղ ապահովեն ցուցակում, ոչ թե ռեյտինգայինով «ժերտվա» տան»։

Ի դեպ, շատերը հաջորդ ԱԺ մտնում են զուտ սոցիալական խնդիր լուծելու առումով, քանի որ, որքան էլ զարմանալի է, ՀՀԿ-ում էլ կան պատգամավորներ, որոնց համար պատգամավորի բարձր աշխատավարձն ապահովություն է և բարեկեցություն:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: