Ադրբեջանը շատ մտահոգ է՝ ԱՄՆ-ն մեծ ներդրում է անում ՀՀ-ի բարձր տեխնոլոգիաներում․ փորձել են դեմն առնել՝ չի ստացվել․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.04.2026 | 10:20
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ տուժածներ չկան
28.04.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 28-ի դրությամբ
28.04.2026 | 09:52
Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում
28.04.2026 | 09:45
Քաջարան-Մեղրի ճանապարհին «Peugeot»-ն մոտ 100 մ գլորվել է ձորը․ ԲԿ տեղափոխված 4 անձանցից 1-ը մահացել է
28.04.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
27.04.2026 | 23:25
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի մասին գրառման համար ֆեյսբուքյան օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել
27.04.2026 | 23:12
Չեխիան Ադրբեջանին նոր մարտական ​​​​ուսումնական ինքնաթիռ է առաջարկում
27.04.2026 | 22:58
Պուտինը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար է նշանակել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն՝ Իգոր Չայկային
27.04.2026 | 22:46
ՀՀ դեսպանն ու Իրանի արդարադատության փոխնախարարն անդրադարձել են երկկողմ իրավական փոխօգնության շրջանակում համագործակցությանը
27.04.2026 | 22:34
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարն այցով Ադրբեջանում է
27.04.2026 | 22:21
Տեղի է ունեցել սերժանտների երդման հանդիսավոր արարողություն
27.04.2026 | 22:04
Ադրբեջանում ուկրաինական ռազմական խումբ է տեղակայված. Զելենսկիի և Ալիևի հանդիպման հետքերով
27.04.2026 | 21:53
Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում են
27.04.2026 | 21:44
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.04.2026 | 21:30
Ով ինչպես է պատկերացնում Հայաստանի անվտանգությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Նևադայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ներսես Կոպալյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս փուլին, տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական շահերին և Հայաստանի դերակատարությանը։

Խոսելով օգոստոսին ԱՄՆ հովանու ներքո ստորագրված փաստաթղթերի և համատեղ հանձնաժողովների աշխատանքի մասին՝ քաղաքագետը նշել է, որ գործընթացն ընթանում է բավականին արագ տեմպերով։ Նրա խոսքով՝ չնայած ԱՄՆ-ում պետական կառույցների աշխատանքի որոշակի դանդաղեցմանը, հայ-ամերիկյան աշխատանքային խմբերը (ԱԳՆ և ԱԽ մակարդակով) շարունակում են ակտիվորեն աշխատել։
Կոպալյանը մանրամասնել է, թե ինչու է Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, շեշտը դնում Հայաստանի վրա՝ որպես տարածաշրջանային առանցքային գործընկերոջ։ Ըստ նրա՝ Վրաստանը ցույց է տվել իր անվստահելիությունը՝ շրջադարձ կատարելով դեպի ավտորիտարիզմ և հեռանալով արևմտյան ուղեծրից, իսկ Ադրբեջանը դիտարկվում է որպես խնդրահարույց գործընկեր։  Նա անդրադարձել է նաև այն մեղադրանքներին, թե ԱՄՆ-ն թուրքերին է բերում ՀՀ «Թրամփի ուղու» միջոցով․

«Միացյալ Նահանգների շահերը բխում են նրանից, որ Թուրքիան դուրս մնա գործընթացից։ Երկրորդ՝ մի երկիր, որը զբաղվում է սահմանափակումով և չի ուզում կարգավորել հարաբերությունները իր հարևան երկրի հետ, նա ո՞նց կարող է զբաղվել այդ տեսակի ապակառուցողական պահելաձևով, բայց նույն ժամանակ պահանջի քաղաքական դիվիդենտներ քաղել նոր ծրագրերից։ Դա տրամաբանական չէ»,- նշել է Կոպալյանը՝ անդրադառնալով նաև Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշմանը։

Քաղաքագետի պնդմամբ՝ ԱՄՆ-ի համար Հայաստանի կարևորությունը պայմանավորված է «Միջին միջանցքի» ծրագրով, որը կապելու է Կենտրոնական Ասիան Եվրոպային՝ շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը։ Այս համատեքստում Հայաստանը դիտարկվում է որպես անկյունաքար։

«Միացյալ Նահանգները որոշում կայացրեց, որ Հարավային Կովկասը լինելու է իրենց համար ամենակարևոր տարածաշրջաններից։ Միացյալ Նահանգները որոշում կայացրեց, որ այս հակամարտությունը, որ մենք ունեցել ենք 30-35 տարի, ոչ մի երկիր չի կարողանում լուծել, իրենք լուծելու են և գնում են այդ ճանապարհով»,- ասել է բանախոսը։
Անդրադառնալով անվտանգային հարցերին՝ Ներսես Կոպալյանը հստակեցրել է, որ խոսքը ոչ թե դասական իմաստով «անվտանգության երաշխիքների» մասին է (ինչպես ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը), այլ Հայաստանի դիմադրողականության և ինքնիշխանության բարձրացման։

«Երաշխիքի, երաշխիքների տրամաբանությունը իսկապես մեր մոտ դա ընդունված է որպես նորմ, որ պահանջում ենք X երկրից X զորքերը գան․․․ Իրականում անցյալում հասկացանք, չէ՞, որ այդ կախվածության համակարգի մեջ գտնվելը ինչ վտանգավոր բան է։ Միացյալ Նահանգները գտնում է, որ Հայաստանը պետք է լինի անկյունաքարը իր Հարավային Կովկասի ռազմավարության»,- ընդգծել է քաղաքագետը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն նպատակ ունի մեծացնել Հայաստանի կարողությունները՝ տնտեսական, ռազմական և ինստիտուցիոնալ առումով, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանել ինքն իրեն։

«Միացյալ Նահանգները փափուկ ուժի, ճկուն ռազմավարության և տնտեսական մոտեցմամբ լուծեց այն խնդիրները, որ երկար ժամանակ ոչ ոք չէր կարողանում լուծել»,- նկատել է Կոպալյանը։
Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մտահոգությունները պայմանավորված են նրանով, որ նա կորցնում է ուժային լծակները Հայաստանի վրա։ Եթե Հայաստանը դառնում է ավելի դիմակայուն և ստանում Արևմուտքի աջակցությունը, Բաքվի՝ ուժի կիրառման սպառնալիքի վրա հիմնված քաղաքականությունը դառնում է անարդյունավետ։

«Ալիևի դեմ դրել են տարբեր պայմաններ, որ եթե նա դա կոտրի, նա կորուստներ է ունենալու․․․ Ստեղծել են մի համակարգ, որ Ալիևի շահերը բխում են, որ նա կառուցողական ձևի իրեն պահի»,- եզրափակել է Ներսես Կոպալյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան