ՌԴ-ում Ան-22 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՌԴ Իվանովոյի մարզում կործանվել է Ան-22 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրին։ Ըստ Meduza-ի՝ օդանավում եղել է յոթ մարդ։ Նրանց ճակատագիրն անհայտ է։

Ան-22-ն աշխարհի ամենամեծ ինքնաթիռն է, որը նախատեսված է զենքի, ռազմական տեխնիկայի և զորքերի երկար հեռավորություններով տեղափոխման համար։ 2024 թվականի ամռանը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հրամանատարությունը հայտարարեց, որ մնացած Ան-22 ինքնաթիռները դուրս կգան շահագործումից։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երեքշաբթի Իվանովոյի մարզում վերանորոգումից հետո թռիչքի ժամանակ կործանվել է Ան-22 ռազմական տրանսպորտային ինքնաթիռ։

«Ինքնաթիռը կործանվել է անմարդաբնակ տարածքում։ Վթարի վայր է մեկնել որոնողական-փրկարարական խումբ՝ անձնակազմի ճակատագիրը պարզելու համար»,- հայտարարել է նախարարությունը։

Ռուսական ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ դեպքի վայր է ուղարկվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հանձնաժողով՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի