ԱԱԾ-ն, տեսախցիկներ դնելով, կոմպրոմատներ կորզելու ճանապարհով է գնում, վարչապետը ընդունեց՝ ԱԱԾ-ն միջամտել է տեքստի խմբագրմանը․ Հայկ Խանումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
27.03.2026 | 13:38
Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին՝ խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն
27.03.2026 | 13:28
Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը․ ՆԳՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 13:18
Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ գործող նախագահի` Դոնալդ Թրամփի ստորագրությունը կհայտնվի 100 դոլարանոց թղթադրամների վրա
27.03.2026 | 13:10
Հեթ-տրիկի հեղինակ դարձած Օվեչկինին 13 գոլ է բաժանում պատմական ռեկորդից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 13:04
Ալեն Սիմոնյանի պահվածքը ՔՊ վարչությունում քննարկելու անհրաժեշտություն չեմ տեսնում. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 13:03
Ռոբերտ Քոչարյանը լավ կլինի սուս մնա, նստի իր տեղը և ավել-պակաս բաներ չխոսա․ ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 13:02
23-ամյա Այշատի սպանությունից 5 ամիս անց նրան հուղարկավորեցին Հայաստանում 
27.03.2026 | 12:54
Իմ դեմ կազմակերպված էր. Ալեն Սիմոնյանը` հայհոյախառն միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 12:45
Սլովակիայի վարչապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել պետական ​​դավաճանության կասկածանքով
27.03.2026 | 12:44
Բելառուսի հավաքականը հաղթել է Երևան ժամանելուց առաջ, Կարեն Վարդանյանը նշել է նորամուտը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 12:36
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.03.2026 | 12:34
Նոր Սահմանադրության տեքստը ՔՊ-ում քննարկվել է․ Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 12:25
ՔՊ-ն վարչապետ թեկնածու է ընտրում // ՀՀ մտնող գազատարի մի հատվածը կտեղափոխվի․ ԼՈՒՐԵՐ
27.03.2026 | 12:19
ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Քաղաքական գործիչ Հայկ Խանումյանի կարծիքով Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերից, մինչդեռ իշխանությունը փորձում է որպես ձեռքբերում ներկայացնել ոչ մեծ նշանակության տնտեսական գործարքները, ինչպիսին Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ ցորենի ներկրումն է։

Factor TV-ի հետ զրույցում նա անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ինչպես նաև՝ ներքաղաքական դաշտում առկա խնդիրներին ու եկեղեցու շուրջ իրավիճակին։
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ադրբեջանական նավթի ու նավթամթերքի, ինչպես նաև ղազախական ցորենի ներկրման շուրջ բանակցությունների մասին՝ Խանումյանը նշել է, որ սա մեծ հաջողություն համարել պետք չէ, քանի որ նման ապրանքաշրջանառություն նախկինում ևս եղել է Վրաստանի միջոցով։

Ըստ Խանումյանի՝ իրական հաջողությունը կլիներ, եթե Հայաստանը կարողանար դառնալ տարանցիկ կարևոր հանգույց՝ օգտագործելով իր աշխարհագրական դիրքը։ Նա առաջարկում է կենտրոնանալ Աղստաֆա-Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման վրա, որը, նրա պնդմամբ, 300 կիլոմետրով ավելի կարճ է, քան Վրաստանով կամ Իրանով անցնող ուղիները։ «Այս կարևոր ու ամենակարճ ու ամենաարդյունավետ ուղին պետք է լիներ հայկական դիվանագիտության թղթերի վրա՝ արևմուտքին համոզելու, որպեսզի այս ուղղությամբ շարժվենք, այս ուղղությամբ լոբբինգ անենք»,- ընդգծել է քաղաքական գործիչը։ Նրա խոսքով՝ քանի դեռ Հայաստանն ակտիվ քայլեր չի ձեռնարկում, Թուրքիան և Ադրբեջանը կառուցում են շրջանցող երթուղիներ, ինչպիսին է Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղին՝ փաստացի դուրս թողնելով Հայաստանին լոգիստիկ խոշոր նախագծերից։

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ Խանումյանը քննադատել է խորհրդարանական ընդդիմությանը՝ նշելով, որ նրանք գտնվում են ավելի վատ վիճակում, քանի որ չեն առաջարկում իրատեսական լուծումներ։ Նա կարևորել է քաղաքական ուժերի միջև երկխոսության անհրաժեշտությունը, նույնիսկ եթե դա տեղի ունենա փակ ձևաչափով։

«Պետք է մի քիչ նվազեցնել փոխադարձ ատելության մակարդակը և կարևոր հարցերի շուրջ գոնե փորձագիտական բազա ունեցող գործիչների մասնակցությամբ լուրջ քննարկումներ կազմակերպել»,- առաջարկել է նա։

Եկեղեցու շուրջ ճգնաժամը Խանումյանը դիտարկում է ոչ թե որպես զուտ ներքաղաքական պայքար, այլ ավելի լայն համատեքստում։ Նրա կարծիքով՝ սա ազգային ինքնության բաղադրիչները թուլացնելու ծրագիր է։ «Ինձ արդեն թվում է, որ սա բոլորովին էլ ներքաղաքական պայքարի մաս չէ, սա ավելի մեծ ինչ-որ բանի մաս է, և ենթադրում եմ, որ դա ազգայնականությունը ճնշելու կամ ազգայնականության տարբեր բաղադրիչներ ոչնչացնելու ծրագրի մեջ է»,- նշել է Խանումյանը։

Ինչ վերաբերում է 2026 թվականի ընտրություններին հնարավոր մասնակցությանը, Հայկ Խանումյանը նշել է, որ քաղաքական գործունեությունն այսօրվա Հայաստանում մեծ ռեսուրսներ է պահանջում, և քաղաքական դաշտը պտտվում է ներկա և նախկին իշխանությունների ու խոշոր բիզնեսի շուրջ։ «Շատ մեծ մասնակցություն չի լինի իմ կողմից, բայց, համենայնդեպս, տարբեր ձևերով կփորձենք լոբբինգ անել տարբեր գաղափարներ, պայքարել տարբեր լուծումների ավելի հանրահռչակման կամ քաղաքական ուժերի օրակարգ մտցնելու միջև», – եզրափակել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան