ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը կարող է քննարկվել Աստանայի գագաթնաժողովի ընթացքում. Սեմերիկով

Լուրեր

09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
Բոլորը

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը կարող է քննարկվել Աստանայում հաջորդ շաբաթ անցկացվելիք գագաթնաժողովի ընթացքում: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Չեմ բացառում, որ այդ հարցը քննարկվի գագաթնաժողովի ընթացքում»,- ասել է նա:

Սեմերիկովը նաև պարզաբանել է, որ Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից, քանի որ Հայաստանը հետ է կանչել նրա թեկնածությունը:

«Հայկական կողմը նախաձեռնել է Յուրի Գրիգորևիչին գլխավոր քարտուղարի պաշտոնից հետկանչը: Նրանք են առաջադրել, նրանք էլ հետ են կանչել»,- ասել է Վալերի Սեմերիկովը:

Նա չի բացառել, որ նոյեմբերի 8-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն նաև, թե ո՞ր երկրի ներկայացուցիչը կլինի Կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարը: