Կարո Փայլանի՝ Թուրքիայի պաշտպանության նախարարին սուր հարցադրման պատճառով խորհրդարանում մթնոլորը լարվել է

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խորհրդարանում պատասխանել է թուրքական ընդդիմադիր պատգամավորների մի շարք հարցերին։ Հարցերը հիմնականում վերաբերել են, ռուսական S-400 ՀՕՊ համակարգերին և ամերիկյան «F-35» կործանիչներին որոնք Թուրքիան պատրաստվում է գնել համապատասխանաբար Ռուսաստանից ու ԱՄՆ-ից. փոխանցում է ermenihaber-ը:

Թուրքիայի պաշտպանության նախարարին հարց տվողների շարքում է եղել նաև քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը։ Վերջինս մի քանի սուր հարց է ուղղել Աքարին, որի պատճառով խորհրդարանում մթնոլորը լարվել է։

Ստորև ներկայացվում է Փայլանի և Աքարի երկխոսությունը, որին նաև միջամտել են Թուրքիայի ընդդիմադիր և իշխող կուսակցությունների այլ պատգամավորներ։

Կարո Փայլան-Արդյո՞ք Ռուսաստանը S-400-ների տեխնոլոգիաներով կիսվելու է Թուրքիայի հետ։

Հուլուսի Աքար-Այո, դա լինելու է, այդ ամենի մասին խոսվում է։

Փայլան-S-400-ների վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրում նման բան չի նշվել։

Աքար– Ոչ, դուք սխալ գիտեք։

Փայլան– Միթե՞ նման կետ կա։

Աքար-Իհարկե կա

Փայլան-Ի՞նչ կասեք F-35  կործանիչների մատակարարումը դադարեցնելու մասին ԱՄՆ-ի կոնգրեսի որոշման մասին։ ԱՄՆ-ի կոնգրեսը որոշում ընդունեց ըստ որի, եթե Թուրքիան չհրաժարվի S-400-ներից, ապա Վաշինգտոնը Անկարային չի մատակարարի F-35-ները։

Աքար-Նման որոշում չկա, աշխատանքները շարունակվում են։ F-35-ների նախագիծը շարունակվում է։

Աքարի պատասխանից հետո երկխոսությանը միջամտել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Սուրեյա Սադի Բիլգիչը և ասել է.

«Հարգելի՛ Փայլան, հանգիստ եղիր, մի՛ մտահոգվիր»։

Դրանից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է.
«Եվ հետո ինչպես էլ որ լինի, միևնույնն է դու բանակ չես գնալու»։

«Ես գալիք սերունդների համար եմ ասում»,- ի պատասխան ասել է Փայլանը: