Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Բակո Սահակյանին

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 19-ին շնորհավորագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առիթով: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Արցախյան հերոսական ազատամարտի տարիներից սկսյալ` ռազմաքաղաքական պատասխանատու պաշտոններում Դուք կարևոր ներդրում բերեցիք Լեռնային Ղարաբաղի պաշտպանության և անկախ պետականության ամրապնդման գործում: Անցող տասը տարիների ընթացքին, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ, Դուք Ձեր ջանքերն առատացրեցիք՝ ի նպաստ արցախահայության քաղաքական, մշակութային ու տնտեսական կյանքի առաջընթացի ու զորացման: Ուրախ ենք, որ Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխություններից հետո Արցախի մեր ժողովուրդն ի դեմս երկրի Ազգային ժողովի, պետությունը ղեկավարելու պատասխանատու առաքելությունը առաջիկա տարիներին դարձյալ վստահեց Ձեզ՝ բարձր գնահատելով Ձեր հայրենասիրությունը, հմտություններն ու կարողությունները և հարուստ փորձառությունը: Մեծարգո նախագահ, Միածնաէջ Սուրբ խորանի առաջ Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որպեսզի Տերը բարեզարդի Ձեր առաքելությունը և շնորհի նշանակալի նոր ձեռքբերումներ` հանուն Արցախ աշխարհի խաղաղության և բարեսեր մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի: Նորին Սրբությունը նաև հայցել է Ամենազօր Աստծո օրհնությունը և հովանին Արցախի ազատասեր ժողովրդին»: