Համայնքից գրություններ են ուղարկվել ՀԷՑ ապօրինի էլեկտրասնուցումները դադարեցնելու վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից գրություններ են ուղարկվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը` ավտոմատ ինքնասպասարկող սարքավորումների ապօրինի էլեկտրական սնուցումները դադարեցնելու, հոսանքալարերն ապամոնտաժելու, ինչպես նաև իրավախախտում թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու խնդրանքով։ Այս մասին քաղաքապետարանի խորհրդակցության ժամանակ հայտարարեց աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։

«Վարչական շրջանների կողմից ապամոնտաժվել են 12 նոր տեղադրված, առանց համապատասխան թույլտվության ավտոմատ սարքավորումներ, որոնք հաշվառված չեն եղել Gisyerevan.am էլեկտրոնային համակարգում, և կազմվել է թվով 3 արձանագրություն։ Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժվել է մեկը, Կենտրոն վարչական շրջանի կողմից 3 արձանագրություն է կազմվել, Շենգավիթ վարչական շրջանում ապամոնտաժվել է մեկը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապամոնտաժվել է 10-ը։ Նշված ժամանակահատվածում տրամադրվել է 14 թույլտվություն։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ սույն թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Աջափնյակ վարչական շրջանի կողմից կազմվել է 7, Էրեբունի վարչական շրջանի կողմից՝ 60, Կենտրոն վարչական շրջանի կողմից՝ 9, Նոր Նորք վարչական շրջանի կողմից 13 արձանագրություններ, ընդհանուր՝ 89 արձանագրություն»,- ասաց Առաքելյանը։

Տիգրան Ավինյանը եզրակացրեց, որ պրոակտիվ աշխատել են Աջափնյակ, Կենտրոն, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր վարչական շրջաններրի ղեկավարները։

«Մնացածը՝ մոտավորապես»,- եզրափակեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան