Շփման գծում և սահմանին իրավիճակը համեմատաբար կայունացել է. ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ

Լուրեր

08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
Բոլորը

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը «համեմատաբար կայունացել է»: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

«Մեր այցն այսօր ավարտին է մոտենում: Մենք եղանք Երևանում, Լեռնային Ղարաբաղում, հիմա Բաքվում ենք: Հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի, Ադրբեջանի նախագահի, երկու երկրների պաշտպանության նախարարների հետ: Ուշադրության կենտրոնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված հարցերն են: Մենք քննարկել ենք, մասնավորապես, Դուշանբեում երկու երկրների առաջնորդների միջև տեղի ունեցած զրույցը: Խոսքը կապի մասին է, որ հաստատվել է Երևանի և Բաքվի միջև»,- նշել է Պոպովը:

Դիվանագետը նաև հավելել է, որ Բաքուն և Երևանը Ղարաբաղի հարցով բարձրագույն մակարդակով երկխոսությունը շարունակելու սկզբունքային ցանկություն ունեն:

«Հույս ունենք, որ հաջորդ ամիս երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպում տեղի կունենա, որի ընթացքում կքննարկվեն կարգավորման առանցքային հարցեր և վստահության ամրապնդման այն միջոցները, որոնք կարող են ձեռնարկվել՝ հաշվի առնելով իրադրության զարգացումը, հաշվի առնելով այն, թե ինչպես կկառուցվեն երկու երկրների ղեկավարների փոխհարաբերությունները: Մենք հասկանաք, որ երկխոսությունը բարձրագույն մակարդակով շարունակելու ցանկություն կա»,- ասել է Իգոր Պոպովը: