Եպիսկոպոսները տեսել են՝ կաթողիկոսը հեռանալու է վաղ թե ուշ, պահանջել են հրաժարականը, որ չասոցացվեն նրա հետ․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
Բոլորը

Դեկտեմբերի 7-ին Գյումրիում նախատեսված պատարագին Նիկոլ Փաշինյանի մասնակցության շուրջ քննարկումներն ու եկեղեցու վերնախավի շուրջ զարգացումները մնում են հասարակական-քաղաքական քննարկումների կիզակետում։ Factor TV-ի եթերում քաղաքագետ Էդգար Վարդանյանը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, նշել է, որ իշխանությունները Գարեգին Բ-ին դիտարկում են որպես սպառնալիք պետական անվտանգությանը։ Ըստ բանախոսի՝  եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաները աջակցել են գործընթացների, որոնք միտված են եղել իշխանությանը բռնի ուժով տապալելուն։

«Կաթողիկոսը և Մայր Աթոռի ղեկավարությունը բազմիցս պաշտպանել են այն հոգևորականին, որը հրապարակային հայտարարել է, որ ինքը ռազմական հեղաշրջման կոչ է արել և չի հրաժարվում այդ կոչից»,- նշել է քաղաքագետը՝ նկատի ունենալով Միքայել Աջապահյանի հայտարարությունը։ Վարդանյանը պնդել է, որ նման գործողությունները հակապետական և հակասահմանադրական վարքագիծ են։

Այն դիտարկմանը, թե արդյո՞ք իշխանությունը «կոմպրոմատներ» և ճնշումներ չի կիրառում հոգևորականների դեմ, Վարդանյանը պատասխանել է, որ թեև չի կարելի բացառել տարբեր ազդեցության լծակների կիրառումը, սակայն ինքը հակված է այլ վարկածի։

«Եկեղեցականները, տեսնելով երկրում տեղի ունեցող գործընթացները, տեսնելով եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումները, թեկուզ և հենց իրենց շահերից ելնելով, տեսել են, որ այո՛, կա լուրջ մեղավորություն եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաների ղեկավարության շրջանակներում… և իրենք որոշել են չասոցացվել այդ մարդկանց հետ»,- կարծիք է հայտնել քաղաքագետը։

Նա շեշտել է, որ հոգևորականները հասկացել են՝ ուժերի հարաբերակցությունը փոխվում է, և «ճիշտ նավում հայտնվելու» դրդումով կատարել են իրենց ընտրությունը։

Ի պատասխան այն հարցին, թե որտեղ են Կաթողիկոսի կամ հոգևորականների կողմից պետական դավաճանության կամ լրտեսության փաստերը, Վարդանյանը նշել է, որ պարտադիր չէ ունենալ դատարանի վճիռ՝ քաղաքական գնահատական տալու համար։ Ըստ նրա՝ հրապարակային կոչերը և աջակցությունը ռազմական հեղաշրջման փորձերին ինքնին բավարար են, որպեսզի իշխանությունը դիտարկի որպես սպառնալիք սահմանադրական կարգին։

«Ռազմական հեղաշրջումը սահմանադրակա՞ն քայլ է։ Ռազմական հեղաշրջումը ժողովրդավարական պետությանը դե՞մ չէ… Սա ի՞նչ է, եթե ոչ հակապետական արարք, հակապետական հայտարարություն»,- եզրափակել է Էդգար Վարդանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան