Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Էրդողանը

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Նոյեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացել է հեռախոսազրույց։ Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում (Իդլիբում, Մանբիչում) տիրող իրավիճակը. տեղեկացնում է ermenihaber-ը:

Թուրք-ամերիկյան հարաբերությունները ամրապնդելու նպատակով երկու նախագահները վճռականություն են հայտնել ավելի կառուցողական քայլեր իրականացնել։

Իսկ Սիրիայի՝ մասնավորապես Մանբիչի հարցում, Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են կոորդինացնել բոլոր գործողությունները։

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նախօրեին Թուրքիայի ու ԱՄՆ-ի զինված ուժերը սկսել են համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնել Սիրիայի Մանբիչ քաղաքում։

Քաղաքը նախկինում գտնվում էր տեղի քրդական ուժերի վերահսկողության տակ, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում։

Հիշեցնենք, որ համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնելու համաձայնությունը ձեռք էր բերվել ընթացիկ տարվա հունիսին։
Չնայած, որ ըստ համաձայնության՝ նախատեսված էր, որ Սիրիայի քրդական բոլոր ուժերն են դուրս գալու Մանբիչից, այնուամենայնիվ, քուրդ զինյալների մի մասը առայժմ չի լքել Մանբիչը, ինչն էլ մեծապես անհանգստացնում է Թուրքիային։