Ինձ համար ցանկալի չէ, որ մարդուն ճանապարհ դնեն, հետո հետախուզում հայտարարեն, պետք էր շատ հրատապ վերաբերմունք դրսևորել Վահագն Հարությունյանի հանդեպ․ Սեդա Սաֆարյան

Լուրեր

16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
16.11.2024 | 14:36
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում խոսել է ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառումից
16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը մարտիմեկյան գործով Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանի հետ

-ՀՔԾ-ն հայտարարեց, որ «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված, գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը դատաձգաբան-փորձագետի հետ կեղծել է մարտի 1-ին կիրառված իրական պարկուճները։ «Ազատության» հետ զրույցում, մինչդեռ, Վահագն Հարությունյանը հայտարարեց, որ թե՛ իր նկատմամբ հայտարարված հետախուզումն է ապօրինի, թե՛ առաջադրված մեղադրանքն է ապօրինի և շինծու։ Ձեր գնահատմամբ՝ սա գործն ամբողջությամբ, զրոյից բացելու համար հիմք կարո՞ղ է հանդիսանալ։

-Վահագն Հարությունյանին միայն այս մեղադրանքը չպետք է առաջադրվեր։ Կա մի պարզ ճշմարտություն, որ այդ դեպքերի ժամանակ դատվեցին մարդիկ, ուժերը, որոնք տարաձայնություն ունեին իշխանության հետ։ Սա ճշմարտություն է, որի վառ վկայությունն այն է, որ որևէ սպանություն չի բացահայտվել դեռ 2008 թ․ դրությամբ։ Ավելին՝ քննություն առհասարակ չի տարվել։ Կազմվել է դեպքի վայրի զննության արձանագրություն, մի երկու փաստաթուղթ, մի երկու հոգեկան հիվանդ են հարցաքննել, կարծեք թե, մեր ազգում միայն նրանք էին, որոնց կարողացել են հայտնաբերել, բերել հարցաքննել, ու սպառված են համարել ապացույց ձեռք բերելու հնարավորությունը։ Եվ «Մարտի 1»-ով սպանություն բացահայտելու կամք ու նպատակ չի եղել։ Սա Վահագն Հարությունյանի առաջին լուրջ մեղադրանքը պետք է լիներ։ Այսինքն, որ ձախողել է իրեն հանձնարարված գործը։ Ու պիտի Վահագն Հարությունյանը պատասխանի՝ ո՞ւմ նախաձեռնությամբ ու պատվերն է եղել «Մարտի 1»-ի սպանությունների բացահայտումը ձախողելը։ Եվ այս գործի ամբողջ կոորդինացումը եղել է Վահագնի մտահղացումներով, ինքն է ղեկավարել։ Մենք ՀՔԾ-ին ենք ներկայացրել Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքները և դրանցում բազմաթիվ խախտումներ ենք արձանագրել, որոնք վերաբերում են քննչական խմբում անհայտ քննիչի մասնակցությանը, Թադևոսյանի հագուստների զննման ժամանակ թույլ տրված խախտումներին, նրա զրահաբաճկոնը կորցնելուն։ Այսինքն՝ մեկ տեղ չէ, որ Վահագն Հարությունյանն ինչ-որ դեր է ունեցել։ Միայն պարկուճներ ու փամփուշտներ չէ, այլ բեկորներ լինել-չլինելու, անձանց ոչ պատշաճ դատաբժշկական փորձաքննության ենթարկելու, եզակացություններ, որոնց հետ համաձայն չէինք։ Անգամ հիշում եմ, որ փաստահավաք խումբ հրավիրեցինք դատաբժշկական կենտրոնից փորձագետներ և շատ տխուր վիճակում հայտնվեցին, որովհետև արձանագրել էին բաներ, որոնք հաստատապես էդպես չէին։ Փաստահավաք խմբի զեկույցները բավարար էին, որ խորանային և մեղադրանք առաջադրեին մինչև հունիս-հուլիս ամիսները, երբ ինքը դեռ Հայաստանում էր։ Իմ համար ընդունելի չէ վիճակը, որ ստեղծվել է․ նրա գնալուց հետո մեղադրյալ հայտարարել, հետախուզում։ Սրանք նոր հայտնի դարձած փաստեր ու հանգամանքներ չեն, սրանք ավելի վաղ բոլորս ենք իմացել։ Դրա համար, չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է այսպես լինում։

-Ինչ-որ կասկածներ ունե՞ք։

-Կասկածներ չունեմ, արձանագրում ենք փաստացի վիճակը։ Սա ճիշտ չէ, էլի, սա արդարացված չի կարող լինել։

-Պարկուճների դրվագը չեք համարո՞ւմ նոր հանգամանքի ի հայտ գալ, բացահայտում։

-Համարում եմ։ Ես գիտեի, որ զորքը մասնակցություն ունեցել է, և լավ է, որ Հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ ապացույց է ձեռք բերել, որով հաստատել է այդ փաստը։ Բայց ես ցանկանում եմ հարցին ավելի գլոբալ նայել․ թե ո՞ր շերտերով է, որ Վահագնը ձախողել է այս քննությունը և ինչպես է նպաստել հարյուրավոր մարդկանց ճակատագրերի խեղմանը։

-Ձեր զեկույցում պարկուճների մասով ունե՞իք ինչ-որ արձանագրում։

-Մենք, ցավոք, չհասցրինք ամբողջացնել այս պատկերը,որովհետև մեզ ցրեցին։ Բայց մենք այլ ապացույցներով ու փաստերով ենք հիմնավորել, որ զորքը եղել է։ Տեսանյութ ենք ունեցել, որտեղ կրակող զինվոր է եղել, որը ապացուցել ենք, որ բանակի զինվոր է եղել, պատահական մարդ չէր կարող լինել։

– Դուք նաև հայտարարել էիք, որ բանակի մասնակցությունն ապացուցելու համար տասնյակ զինվորականներ տեսաձայնագրվել են, բայց դրանք կորել են։ Ինչպես նաև՝ հավաքված իրերը՝ իրեղեն ապացույցները։

-Ես մի քիչ այլկերպ եմ ասել, որ դրանք կոնկրետ ինձ անհայտ ուղղությամբ են տարվել, որովհետև մինչև վերջերս ասում էին, որ Նիկոյանը դրանք տվել է ՀՔԾ-ին, բայց երբ գնացինք, հանդիպեցինք, պարզվեց, որ դրանք գտնվում են ինչ-որ արխիվում։ Մեզ ասացին, որ կպահանջեն արխիվից, բայց իմ համար դրանք կորած ապացույցներ են, եթե մենք անընդհատ հարցումներ ենք արել, մեզ ռեալ պատասխաններ չեն տրվել։ Ես հիմա էլ չգիտեմ՝ դրանք ուր են։

-Ինչ եք կարծում՝ եթե նախաքննությունն ապացուցի, որ Վահագն Հարությունյանը իրոք կեղծել է իրեղեն ապացույցները, այստեղից պե՞տք է բխի, որ իրեն պետք է հարց տրվի՝ իսկ ո՞վ կամ ովքե՞ր են նման ցուցում տվել։

-Վահագն Հարությունյանն իր վրա չէր կարող այդքան բան վերցնել առանց Դատախազության, քննչական ապարատի ու հանրապետության առաջին դեմքերի, որոնք անմիջականորեն կապված են այս ամենի հետ։

-Այդուհանդերձ, ըստ Ձեզ՝ այդ թելերը տանում են մինչև Աղվան Հովսեփյա՞ն, թե դեպի ուր։

-Իհարկե,Աղվան Հովսեփյանն առաջին տեղում է Վահագնին հովանավորելու տեսանկյունից, սակայն նա ևս ինքնուրույն չի ընդունել այդ որոշումները։ Նա էլ այլ անձանց հետ է որոշումներ ընդունել։ Այսինքն՝ այդ բուրգը, որ վերևից ներքև թելադրել են մարտիմեկյան բացահայտումները ձախողելու համար, պետք է այսօր պարզված լիներ քննության համար։ Վեց ամիս է, որ էդ գործով քննություն է տարվում, և պետք է , որ ՀՔԾ-ն շատ հստակ այդ սխեման պատկերացներ։

-Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ մարտիմեկյան դեպքերը մինչև վերջ բացահայտվելու են։

-Միայն ուրախ կլինեմ, բայց բոլոր սպանություններով մարդիկ սպասում են հարցի պատասխանին, թե ով է ձգանը քաշել և իրենց որդուն սպանել։ Ես կուզեի, որ սպանություններով մի քիչ հրատապություն դրսևորվեր։ Չեմ ասում՝ կհանգստանան, բայց որոշակի մխիթարանք կլինի, երբ մարդիկ հասկանան, որ իրենց երկրում տեղի ունեցած այդ վատ արարքները քրեաիրավական որակման են արժանացել և անձինք պատասխանատվության են ենթարկվել։ Եվ նույն Վահագն Հարությունյանը պետք է լինի այն վիճակում, որում դրել է մարդկանց, որովհետև նրանք ընդամենը գաղափարի տղաներ էին, որոնք հանրահավաքի էին դուրս եկել և նրանք բառացիորեն կործանվեցին․շատերը մահացել են, շատերը ծանր առողջական վիճակում են, շատերը հեռացել են Հայաստանից։ Եվ այդ ամենի մեղավորն ու պատասխանատուն Վահագն Հարությունյանն ու նրա թիկունքին կանգնածներն են։

-Ձեր խոսքից կարելի՞ է հասկանալ, որ թերահավատություն ունեք։

-Ես արդեն իսկ իմ որոշակի հիասթափությունը արտահայտեցի։ Իմ համար ցանկալի չէ, որ մարդուն ճանապարհ դնեն, հետո հետախուզում հայտարարեն։ Պետք էր շատ հրատապ վերաբերմունք դրսևորել, որովհետև կոնկրետ նույն Վահագն Հարությունյանի արածների մասին մենք տասը տարի շարունակ ասել ենք։ Մենք ասել ենք, որ նա ճիշտ չի խոսում, նա ինքն է այս ամենը արել։ Այսինքն՝այնպես չէ, որ նոր են պարզել, որ Վահագն է արել։

-Ասել է թե՝ սայլը, տեղից չի՞ շարժվում։

-Նման բան չասացի, որովհետև, ի վերջո, մարդկանց են տագնապի մեջ դրել, Ռոբերտ Քոչարյան, Խաչատուրով, Միքայել Հարությունյան։ Բայց որ սայլը այնպես չէ շարժվում, դա չեմ կարող չթաքցնել, որովհետև նորից եմ ասում՝ իմ ու Անդրանիկ Քոչարյանի զեկույցներում խորանալու դեպքում, Վահագն Հարությունյանին կարող էին ավելի հրատապ ներգրավել մեղադրյալի կարգավիճակում։

Անի Սահակյան