Մարտի 1-ին «Չերյոմուխա 7-ով» կրակած բոլոր ոստիկանները պարզաբանվել, ներկայացվել էին քննությանը․ ՀՀ նախկին ոստիկանապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 16:45
Ադրբեջանում Պետական ​​զորահավաքային ծառայության ութ պաշտոնյա է ձերբակալվել
24.04.2026 | 16:33
Փաշինյանը մի քանի տարի է` խաղաղության գործընթաց է իրականացնում, արդյունքը ո՞ւր է. Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 16:22
Սա տարածքային պահանջ չէ, իրավունքների հետևից գնալ է. Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 16:10
Զախարովան՝ ՀՀ-ում ԵՄ նոր առաքելության տեղակայման մասին
24.04.2026 | 15:59
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Անդրեոլին այցելել է Ծիծեռնակաբերդ
24.04.2026 | 15:48
Քոչարյանի ընտանիքի՝ Ծիծեռնակաբերդ այցելության մասին այսօր տարածվող լուսանկարները հին են
24.04.2026 | 15:40
Վահան Կոստանյանը եվրոպացի դիվանագետներից նվերներ է ստացել
24.04.2026 | 15:32
Կոչ ենք անում Թուրքիային առերեսվել անցյալի ճշմարտության հետ. ԵԺԿ
24.04.2026 | 15:21
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն զոհերի հիշատակին. Հունաստանի նախագահ
24.04.2026 | 15:16
Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը և Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակիչում են
24.04.2026 | 15:11
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության հնչել է Վերդիի «Ռեքվիեմը»
24.04.2026 | 15:02
Նոր տոներ, նոր հանգստյան օրեր․ պատգամավորն առաջարկում է տոնացույցում փոփոխություններ կատարել
24.04.2026 | 14:53
Կիսում եմ անցյալում հայ համայնքի ապրած ցավը. Էրդողանը կրկին «ցեղասպանություն» եզրույթը չի օգտագործել
24.04.2026 | 14:41
Մենք պատրաստ ենք գնալ լուծումների և գտնել հաշտության բանալին Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 14:38
Պետք է լինի խաղաղություն, բայց ոչ սեփական պատմության ուրացմամբ. Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀԿ պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վերջերս ՀՔԾ-ում հարցաքննվել է 2008 թ-ի Մարտի 1-ի գործով, սակայն ոստիկանության զորքերի պարկուճների կեղծման առթիվ հարց չի ուղղվել իրեն։ «Հարցերը վերաբերել են հետմարտիմեկյան այն ժամանակահատվածին, երբ ակտիվ քննություն էր ընթանում, և ես ՀՀ ոստիկանապետն էի»,- մանրամասնեց Սարգսյանը։

Նշենք, որ Ալիկ Սարգսյանը ՀՀ ոստիկանապետ էր նշանակվել 2008 թվականի հունիսից։ Նրա խոսքով՝ ինքը ՀՔԾ-ում մանրամասն ներկայացրել է բոլոր փաստարկները, ինչի մասին ունեցել է տեղեկություն որպես այդ ժամանակվա ոստիկանապետ։ «Պարկուճների կեղծման վերաբերյալ ես որևէ հանձնարարական չեմ ստացել, չեմ զբաղվել այդ գործով»,- վստահեցրեց նախկին ոստիկանապետը։

Նշենք, որ «Մարտի 1-ի» գործը քննող ՀՔԾ-ն ապացույցներ կեղծելու մեղադրանք է ներկայացրել քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։ Ըստ ՀՔԾ-ի՝ դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի և տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով:

Ինքը՝ Վահագն Հարությունյանը, այսօր անհեթեթ է որակել մեղադրանքը և հայտարարել, որ ինքը չէր կարող ստիպել բարձրաստիճան զինվորականներին նման կեղծիք կատարել։ Ալիկ Սարգսյանի խոսքով՝ եթե բանակը ներգրավված է եղել Մարտի 1-ին, դա ՀՔԾ-ն հեշտությամբ կբացահայտի։ «Չասեմ՝ ուչաստկովիի մակարադակի գործ է, ոնց որ ասվել էր, ամեն դեպքում քննչական ծառայության պրոֆեսիոնալների համար, կարծում եմ, էդքան բարդ չի դա բացահայտելը։ Ունեն շահագրգռվածություն էս գործը բացահայտելու»,- նշեց Սարգսյանը։

Ալիկ Սարգսյանը այսօր նաև բացահայտում արեց, որ ինքը որպես ոստիկանապետ պարզել և «Մարտի 1-ի» գործով քննությանն է ներկայացրել «Չերյոմուխա 7-ով» կրակած բոլոր ոստիկաններին։

Հիշեցնենք, որ 10 զոհերից 4-ը մահացել են հենց այդ միջոցի կիրառումից, սակայն որևէ ոստիկան մինչ օրս պատասխան չի տվել դրա համար։ «Որքանով ես հիշում եմ՝ բոլոր էդ մարդիկ պարզաբանվել են, ներկայացվել են քննությանը։ Ո՞նց կարող էր դա չհայտնաբերվել, երբ որ այդ միջոցները գրանցված են ոստիկանության հաշվեկշռում, և եթե դա օգտագործվել է, դա ինձ համար պարզելը ժամերի հարց էր։ Ում է կցված եղել գործիքը, ով է կրակել դրանից, էս ամեն ինչը ոստիկանությունում արձանագրված է եղել։ Էնպես չի, որ ով ինչ ուզել, արել է ոստիկանությունում՝ հայտնվելով Մարտի 1-ի կիզակետում»,- հայտարարեց նախկին ոստիկանապետը՝ տարակուսանք հայտնելով․ «Ոստիկանությունը պետական հիմնարկ ա, զինվորական կառույց ա, խնդրում եմ այդ կառույցին ավելի լուրջ վերաբերվեք։ Եթե մեկը զենք է ստացել, դա ստացել է օրինական զինանոցից, դա գրանցվել է իր անվան դիմաց, ոնց կարելի էր դա չպարզեի ես»։

Մանրամասները դիտեք Ալիկ Սարգսյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան