Հին իշխանությունն ընտրակաշառք բաժանեց՝ միաձայն քվեարկելով համաներման օգտին. Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Հին իշխանությունն ընտրակաշառք բաժանեց՝ միաձայն քվեարկելով համաներման օգտին: Այսօր՝ նոյեմբերի 1-ինՙ Համաներման մասին օրինագծի թեմայով հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Նախորդ իշխանությունն ինչ հնարանքով եկել էր Ազգային ժողով՝ ընտրակեղծիքով, ընտրակաշառքով, ընտրակաշառքով էլ հեռանում է իշխանությունից: Սա, կարծում եմ, նախընտրական արշավի կարևոր բաղադրիչ է: Հին իշխանությունն ընտրակաշառք է բաժանում՝ միաձայն քվեարկելով հեղափոխականների հետ միասին: Նրանք հիմա կաշառք են բաժանում, որ մեզ կընտրեք, մենք բարի ենք, մենք մեծահոգի ենք»,- հայտարարեց Ազատ Արշակյանը:

Նրա կարծիքով՝ հեղափոխական իշխանությունը նախ պարտավոր էր քաղաքական գնահատական տալ նախորդ իշխանություններին: «Հեղափոխական իշխանությունը պարտավոր էր համաներում հայտարարել նախորդ իշխանություններին քաղաքական գնահատական տալուց հետո: Ու եթե պարզվեր, որ, իր գնահատականով, արդարադատություն չի եղել, ուրեմն անհրաժեշտ է վերականգնել արդարությունը»,- հավելեց ԳԽ նախկին պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: