Պետք է գիտակցենք, որ համաներումը պետության պարտավորություն չէ, այլ բարի կամքի դրսևորում. իրավաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 09:30
ԱԱ-2026․ ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Կանադան խուսափեց պարտությունից Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 23:23
Մարկո Ռուբիոն Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է ռուս ժողովրդին և վերահաստատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հանձնառությունը
12.06.2026 | 23:06
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
12.06.2026 | 22:47
Ալեն Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը
12.06.2026 | 22:29
ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 147-ով, ՔՊ-ինը` 1148-ով. վերահաշվարկի արդյունքները հայտնի են
12.06.2026 | 22:23
Հայաստանը պատրաստվում է 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնությանը․ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերը
12.06.2026 | 22:09
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատանքը, կլինեն նոր բացահայտումներ․ ՆԳ նախարար
12.06.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացվել. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12.06.2026 | 21:34
Ադրբեջանում թալիշների նկատմամբ համակարգված խտրականություն է․ ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված թալիշ հետազոտողը՝ Բաքվի դատարանում
12.06.2026 | 21:19
Հունիսի 15-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.06.2026 | 21:04
Պուտինը նշել է Ուկրաինայի պատերազմին մասնակցող ռուսական զորքերի թիվը
12.06.2026 | 20:47
Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն Ալբանիայում շքեղ հանգստավայր է կառուցում․ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել
12.06.2026 | 20:32
Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ հնարավոր են հեղեղային ջրահոսքեր. ՆԳՆ ՓԾ
12.06.2026 | 20:21
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
Բոլորը

Պետք է գիտակցենք, որ համաներումը պետության պարտավորություն չէ, այլ պետության կողմից բարի կամքի դրսևորում: Այսօր՝ նոյեմբերի 1-ին Համաներման մասին օրինագծի թեմայով հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց իրավաբան Գեղամ Հակոբյանը:

«Համաներումները, որպես կանոն, նախկինում լինում էին երեք տարին մեկ պարբերականությամբ, և հասարակության մոտ դեռևս 2016 թվականից կար այդ սպասումը, որ պետք է լինի համաներում: Անգամ նախագծեր էին շրջանառվում: Բայց ականատես եղանք, որ մինչև 2018 թվականը նախորդ իշխանությունների կողմից չընդունվեց: Քաղաքական էր նպատակը, թե այլ, չեմ կարող ասել: Ամեն դեպքում, պետք է գիտակցենք, որ դա պետության պարտավորություն չէ, այլ պետության կողմից բարի կամքի դրսևորում»,- հավելեց իրավաբանը:

Նրա խոսքով՝ երբ հայտարարվեց, որ աննախադեպ համաներում է լինելու, կրքերը թեժացան, սպասումներն ավելի բարձր էին: «Ի տարբերություն նախորդ համաներման ակտերի, որոնք խիստ գաղտնի պայմաններում էին քննարկվում, ընդունվում և միայն հրապարակումից հետո էին հանրությանը հայտնի դառնում, այս անգամ դրական քայլ տեղի ունեցավ, և արդեն օրենքի տեսքով նախագիծը հանրությանը ներկայացվեց, ինչն իրականում նպաստավոր էր. քաղաքացիական հասարակության, իրավաբանական հանրույթի կարծիքները սկսեցին արտահայտվել թեր և դեմ կողմերի վերաբերյալ»,- ընդգծեց Գեղամ Հակոբյանը:

Իրավաբանը ներկայացրեց նաև Համաներման մասին օրենքի նախագծի դրական կողմերն ու թերությունները, միաժամանակ, շեշտելով, որ այս համաներումը, ամեն դեպքում, Հայաստանի պատմության մեջ աննախադեպ էր:

Մանրամասները՝ տեսանյութում: