Ֆինանսական հանցագործությունների բացահայտումը պահանջում է գիտելիք, հմտություն և միջազգային համագործակցություն. գլխավոր դատախազի տեղակալ

Լուրեր

29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում 2025 թվականի նոյեմբերի 29-ին մեկնարկել է «Ֆինանսական հանցագործություններին առնչվող ֆինանսական քննություններ» թեմայով տարածաշրջանային վերապատրաստումը, որին մասնակցում են Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իրավապահ մարմինների շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչներ․ հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Տարածաշրջանային քառօրյա վերապատրաստումն իրականացվում է Եվրոպական միության Իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) կողմից՝ «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում վերապատրաստման և գործնական համագործակցության» ծրագրի շրջանակներում։

Վերապատրաստման դասընթացում ներգրավված են դատախազներ, քննիչներ և ոստիկաններ:

Վերապատրաստման նպատակը ֆինանսական հանցագործություններին ու խարդախություններին առնչվող ֆինանսական քննություններով իրավապահ մարմինների կարողությունների ամրապնդումն ու համագործակցության զարգացումն է։

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը ողջունել է վերապատրաստման մասնակիցներին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և ընդգծել, որ ֆինանսական հանցագործությունների բացահայտումը պահանջում է գիտելիքներ, գործնական հմտություն և գործընկեր երկրների հետ հետևողական համագործակցություն։

Եղիազար Ավագյանը կարևորել է նման վերապատրաստումների նշանակությունը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու պրոֆեսիոնալ համագործակցության ամրապնդմանը:

Քառօրյա դասընթացի շրջանակում անդրադարձ է կատարվելու նախաքննության փուլում ֆինանսական ապացույցների ձեռքբերման մեթոդներին և գործիքներին, ֆինանսական տվյալների հավաքագրմանն ու վերլուծությանը՝ ելնելով երկրների առանձնահատկություններից ու առաջնահերթություններից»,- ասված է հաղորդագրությունում։