Ադրբեջանի կառավարությունը այս տարի քրեական գործեր է հարուցել արտասահմանում գտնվող 24 քննադատների նկատմամբ

Լուրեր

29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանի կառավարությունն այս տարի քրեական գործեր է հարուցել արտասահմանում բնակվող իր 24 քննադատների դեմ։ Այս մասին ասվում է «Ադրբեջանում բռնաճնշումների վերացման արշավի» կողմից հրապարակված վերլուծության մեջ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իրավաբան Սամեդ Ռահիմլիի հեղինակած վերլուծության մեջ նշվում է, որ լրագրողների, ակտիվիստների և մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ Ադրբեջանի կառավարության կողմից կիրառվող ճնշումներն այժմ տարածվում են նաև արտասահմանում բնակվողների վրա։

«Հեռակա դատավարությունները, ինչպես նաև հրապարակային կանչերը, միջազգային ձերբակալման օրդերների սպառնալիքները և արտահանձնման ուղիների չարաշահումն օգտագործվում են արտերկրում գտնվող քննադատներին ճնշելու և վախեցնելու, նրանց տեղաշարժի ազատությունը սահմանափակելու և ճանապարհորդելիս նրանց տարբեր ռիսկերի ենթարկելու համար»,- ասել է նա։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին հղում անելով՝ փաստաբանը գրում է, որ երկրի սահմաններից դուրս բռնաճնշումները ներառում են բռնություն արտասահմանում, ճնշում արտահանձնման հարցումների միջոցով, թվային հարձակումներ և երկրի ներսում ազգականների վրա հարձակումներ: Ռահիմլիի վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը «տարբեր աստիճաններով օգտագործում է այս բոլոր մարտավարությունները»:

Վերլուծությունը քննադատների դեմ արտասահմանում դատական ​​կանչերը բաժանում է երկու փուլի. 13 անձ հարձակման է ենթարկվել այս տարվա մարտ-ապրիլին, իսկ 10-ը՝ նոյեմբերին։ Եվս մեկ անձ կանչվել է օգոստոսին։ Հարձակումների ենթարկվածները սովորաբար նախ հրապարակայնորեն կանչվում են Գլխավոր դատախազություն և տեղեկացվում, որ նրանց դեմ քրեական գործ է հարուցվել։ Այնուհետև դատավարությունները տեղի են ունենում հեռակա կարգով, և կայացվում են դատավճիռներ։

Նրանց թվում են լրագրողներ Սևինջ Օսմանգըզին և Գանիմատ Զահիդը, պատմաբան Ալթայ Գոյուշովը, բլոգերներ Գաբիլ Մամեդովը, Թուրալ Սադիգլին և Մուհամմադ Միրզալին, քաղաքական մեկնաբան Արաստուն Օրուջլուն և այլ ականավոր գործիչներ։ Այս անձինք հիմնականում մեղադրվում են բռնության բացահայտ կոչերի կամ պետության դեմ բռնություն հրահրելու մեջ։

Ռահիմլին կարծում է, որ արտերկրում բնակվող շատ քննադատների համար այս գործընթացներն իրական ռիսկեր են ներկայացնում ինչպես իրենց բնակության երկրներում, այնպես էլ միջազգային ճանապարհորդությունների ընթացքում։

«Նույնիսկ եթե արտահանձնման հարցումները մերժվում են, քաղաքական դրդապատճառներով ծանուցումների առկայությունը կարող է հանգեցնել հարցաքննության, ժամանակավոր կալանքի կամ տեղաշարժի սահմանափակումների։ Այս պրակտիկան նաև ճնշում է գործադրում Ադրբեջանում մնացած ընտանիքի անդամների վրա և ավելի է ուժեղացնում «զսպման ազդեցությունը» ակտիվիզմի, լրատվամիջոցների գործունեության և արտասահմանում հանրային քննադատության վրա»,- նշել է նա։

Փաստաբանը հավելում է, որ այս քրեական գործերը «կանխամտածված ռազմավարություն են՝ ներքին ճնշումները սահմաններից այն կողմ տարածելու համար՝ չարամիտ կերպով օգտագործելով իրավական համակարգերը, արտահանձնման ուղիները և միջազգային ոստիկանական մեխանիզմները»։

Ռահիմլին կարծում է, որ թե՛ այն երկրները, որտեղ ապրում են ներգաղթյալները, թե՛ միջազգային կառույցները պետք է այս դեպքերը ճանաչեն որպես անդրսահմանային ճնշումներ և ներդնեն համապատասխան պաշտպանության մեխանիզմներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի