Հունգարիան պատրաստ է բանակցությունների հարթակ տրամադրել․ Պուտին-Օրբան հանդիպում Կրեմլում

Լուրեր

29.07.2026 | 16:30
Շաբաթների ընթացքում ՀԷՑ-ը կառավարության կողմից հանրային գերակա շահ կճանաչվի. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.07.2026 | 15:47
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ
29.07.2026 | 15:41
ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 15:39
Պետբյուջեից 24 մլն դրամ՝ Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավ կազմակերպելու համար
29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։ Ինտերֆաքսի հաղորդմամբ՝ Պուտինը նշել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «հավասարակշռված դիրքորոշումը ուկրաինական հարցում»։

«Մենք կապի մեջ ենք, խոսում ենք հեռախոսով։ Մեր գործընկերները պարբերաբար շփվում են։ Ես շատ ուրախ եմ նշել, որ չնայած այսօրվա բոլոր դժվարություններին՝ մեր հարաբերությունները պահպանվում են և շարունակում են զարգանալ։ Մեր տեսակետները որոշակի հարցերի, այդ թվում՝ միջազգային օրակարգի վերաբերյալ, կարող են տարբեր լինել։ Բայց, ամեն դեպքում, մենք ստեղծել ենք մի մթնոլորտ, որը թույլ է տալիս մեզ անկեղծորեն խոսել և քննարկել ցանկացած հարց։ Սա մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսել, այլև լուծումներ փնտրել ցանկացած խնդրի համար»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Օրբանը, իր հերթին, հույս է հայտնել, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ վերջերս հրապարակված նախաձեռնությունները կհանգեցնեն խաղաղության, նաև վերահաստատել Բուդապեշտի պատրաստակամությունը՝ բանակցությունների համար հարթակ տրամադրել։

«Հունգարիան հետաքրքրված է խաղաղությամբ, և մենք անկեղծորեն հույս ունենք, որ վերջերս հրապարակված խաղաղության նախաձեռնությունները, ի վերջո, կհանգեցնեն հենց այդ խաղաղությանը։ Մեր այսօրվա հանդիպումը ինձ հնարավորություն է տալիս հաստատել, որ Հունգարիան պատրաստ է հարթակ տրամադրել նման բանակցությունների համար և պատրաստ է օգնել այս գործընթացի հաջող ավարտին»,- ասել է Օրբանը։

Պուտինն էլ նշել է, որ ուրախ կլինի, եթե «բանակցությունները հանգեցնեն Բուդապեշտի հարթակի օգտագործմանը»։

Բացի այդ, Օրբանը հայտարարել է, որ ռուսական էներգակիրների կայուն մատակարարումները Հունգարիայի էներգետիկ անվտանգության հիմքն են։

«Հունգարիայի էներգետիկ անվտանգության հիմքը ռուսական էներգակիրների կայուն մատակարարումներն են՝ անցյալում, ներկայում և ապագայում։ Մենք բարձր ենք գնահատում ռուսական էներգետիկ մատակարարումների կայունությունն ու կանխատեսելիությունը։ Հունգարիան շահագրգռված է պահպանել էներգետիկ երկխոսությունը ձեր երկրի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ «վարում են ինքնիշխան արտաքին քաղաքականություն, չեն ենթարկվել արտաքին ճնշմանը և չեն դադարեցրել Ռուսաստանի հետ համագործակցությունը որևէ կարևոր ոլորտում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի