Օրբանը հայտնել է, որ այսօր Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետ

Լուրեր

31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Բոլորը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ուրբաթ Մոսկվայում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու նավթի և գազի մատակարարումները, ինչպես նաև Ուկրաինայում խաղաղապահ ջանքերը, հաղորդում է Reuters-ը։ Գործակալությունը հիշեցնում է, որ Օրբանը սերտ հարաբերություններ է պահպանում Մոսկվայի հետ՝ չնայած Ուկրաինայում պատերազմին: Հունգարիան շարունակում է մեծապես կախված լինել ռուսական էներգակիրներից՝ չնայած այդ կախվածությունը նվազեցնելու՝ ԵՄ-ի ջանքերին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ես գնում եմ՝ ապահովելու Հունգարիայի էներգամատակարարումն այս ձմռանը և հաջորդ տարի»,- Պուտինի հետ հանդիպման ծրագրերն է ներկայացրել Օրբանը։

Հարցին՝ արդյո՞ք խաղաղապահ ջանքերը նույնպես կլինեն հանդիպման օրակարգում, Օրբանը պատասխանել է. «Դժվար թե կարողանանք խուսափել դրանից»։

Նոյեմբերին ԱՄՆ-ը չեղարկել էր Հունգարիայի կողմից ռուսական նավթի և գազի օգտագործման հետ կապված պատժամիջոցները, այն բանից հետո, երբ Օրբանը Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ պնդել էր դրան հետաձգման հարցում։

Հունգարիան նաև միջուկային էներգիայի համագործակցության համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ։ Այն նախատեսում է, որ Հունգարիան կգնի ամերիկյան միջուկային վառելիք և աշխատած վառելիքի պահեստավորման տեխնոլոգիաներ Ռուսաստանի կողմից  կառուցված «Պակշ I» ատոմակայանի համար։ Ռուսաստանի «Ռոսատոմն» ընդլայնում է արտադրությունը կայանում։

Օրբանն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է վերակենդանացնել Բուդապեշտում Թրամփի և Պուտինի միջև Ուկրաինայի հարցով «խաղաղության գագաթնաժողովի» ծրագրերը, որոնք Թրամփը հետաձգել էր։

Ի տարբերություն ՆԱՏՕ-ի ու ԵՄ առաջնորդների մեծամասնության՝ Օրբանը պահպանել է ջերմ հարաբերություններ Ռուսաստանի հետ՝ միաժամանակ կասկածի տակ դնելով Արևմուտքի կողմից Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը։

Միաժամանակ, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ի հետ զրույցում հաստատել է Պուտինի և Օրբանի հանդիպումը։

Նախօրեին Պուտինը, պատասխանելով Հունգարիայի վարչապետի՝ ուրբաթ հնարավոր այցի մասին հարցին, ասել էր, որ եթե Օրբանն ընդունի հրավերը, ուրախ կլինեն նրան տեսնել Մոսկայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի