Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «մշտապես կդադարեցնի երրորդ աշխարհի երկրներից» միգրացիան

Լուրեր

19.05.2026 | 14:08
Իրանի խաղաղության նոր առաջարկը ներառում է պատերազմական վնասի փոխհատուցում և ամերիկյան զորքերի դուրսբերում
19.05.2026 | 14:00
230 մլն դրամ շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Արման Բաբաջանյանը
19.05.2026 | 13:51
Սի Ցզինպինը Թրամփին ասել է, որ Պուտինը «կարող է զղջալ Ուկրաինա ներխուժելու համար». FT
19.05.2026 | 13:43
Շատ լավ հասկանում ենք, ՌԴ-ից չէ որ պետք է ասեն՝ ԵՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:37
70 մլն դրամ փոխառություն, 2 առանձնատուն․ ինչ է հայտարարագրել ԴՕԿ-ի առաջին համարը
19.05.2026 | 13:32
ՌԴ-ում միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացվեն՝ ավելի քան 64,000 անձնակազմի մասնակցությամբ
19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը կաշխատի «մշտապես դադարեցնել» «երրորդ աշխարհի բոլոր երկրներից» միգրացիան՝ համակարգին թույլ տալու համար լիովին վերականգնվել, գրում է Reuters-ը:

Թրամփը որևէ հստակ երկիր չի նշել կամ չի բացատրել, թե ինչ նկատի ունի՝ «երրորդ աշխարհի երկրներ» կամ «մշտապես դադարեցնել» ասելով։ Նա նշել է, որ ծրագիրը կներառի նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք հաստատված դեպքերը։

«Ես ընդմիշտ կդադարեցնեմ միգրացիան երրորդ աշխարհի բոլոր երկրներից՝ թույլ տալով ԱՄՆ համակարգին լիովին վերականգնվել, կդադարեցնեմ Բայդենի միլիոնավոր անօրինական մուտքերը, այդ թվում՝ Քնկոտ Ջո Բայդենի Autopen-ով ստորագրվածները, և կհեռացնեմ բոլոր նրանց, ովքեր զուտ ակտիվ չեն Միացյալ Նահանգների համար»,- գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփը հայտարարել է, որ կդադարեցնի նաև «ոչ քաղաքացիների» համար նախատեսված բոլոր դաշնային արտոնություններն ու սուբսիդիաները, «քաղաքացիությունից կզրկի այն միգրանտներին, որոնք խաթարում են ներքին խաղաղությունը» և կարտաքսի ցանկացած օտարերկրյա քաղաքացու, որը կհամարվի հանրային բեռ, անվտանգության ռիսկ կամ «անհամատեղելի արևմտյան քաղաքակրթության հետ»։

Թրամփի մեկնաբանությունները հաջորդում են Վաշինգտոնում Ազգային գվարդիայի անդամի մահվանը, որին, ըստ քննիչների, վիրավորել են Սպիտակ տան մոտակայքում դարանակալման ժամանակ։ Միջադեպից հետո աֆղան տղամարդ է ձերբակալվել։

Ավելի վաղ, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության պաշտոնյաները հայտարարել էին, որ Թրամփը հրամայել է վերանայել Բայդենի վարչակազմի կողմից հաստատված ապաստանի դիմումները և 19 երկրների քաղաքացիներին տրամադրված «Գրին քարտերը»։ BBC-ն հարցմանն էլ, թե որ երկրներն են ընդգրկված ցուցակում, ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունները հղում են արել Դոնալդ Թրամփի հունիսյան գործադիր հրամանագրին, որով նա արգելել է Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի 12 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ և սահմանափակել ևս յոթ երկրների քաղաքացիների մուտքը։

ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունները չորեքշաբթի օրը անորոշ ժամանակով դադարեցրել են Աֆղանստանի քաղաքացիներին վերաբերող բոլոր ներգաղթային հարցումների մշակումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի