«Վայրկյանաչափ ենք պահել, ծուխ ենք փորձարկել․ դա գործի դրվագներից մեկն է»․ Լիդիա Մանթաշյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Անկեղծ շատ հուզված եմ, որ մեր արժանապատիվ ժողովուրդը ընդվզեց այդ ամեն ինչին, տեսնելով, այնքան ակնհայտ է, որ այստեղ ահաբեկչություն չկա, այնքան ակնհայտ է, որ ապօրինի մեզ պատժի են ենթարկում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով ամբաստանյալ Լիդիա Մանթաշյանը։

«Սա խափանման միջոց չէր, սա պատժի ձև էր, որ ապօրինի պատժում են մեզ մեր քաղաքական հայացքների համար, նույնիսկ քրեական գործի մեջ գրել էին, առաջին դատական նիստին քննիչն ասեց, ասում է՝ Լիդիա Մանթաշյանը գաղափարական թշնամանք ունի գործող իշխանությունների հետ, այդ պատճառով խնդրում ենք, ասենք, իրեն տանել երկու ամիս կալանքի։ Դատական նիստի ժամանակ է նույնիսկ դա շեշտվել, հետո հասկացան, որ իրենց դեմ է աշխատում դա, սկսեցին այդ ձևակերպումը չօգտագործել, բայց քրեական գործի մեջ գրված է դա, որ ես գաղափարական թշնամանք ունեմ այս իշխանությունների հետ»,-նշեց նա։

Մանթաշյանի խոսքով՝ քրեական գործը «լրիվ ջուր է»։

«Ծուխ ենք փորձարկել Շարբաթյան Մովսեսի հետ։ Այն ծխերից, որը որ մենք օգտագործել ենք հանրահավաքների ժամանակ։ Փորձել ենք հասկանանք, այդ նոր ծուխը, որ բերել են, ինքը ինչքա՞ն վայրկյան է պահում, հա՞, վայրկյանաչափ պահել ենք, ծուխ ենք փորձարկել։ Դա գործի  դրվագներից մեկն է։ Իմ նոթատետրի գրառումներն են գրել, որտեղ, ասենք, շատ անձնական բաներ կան, իմ մտորումներն են գրած»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։