Ֆինն Գերագուսյանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի երիտասարդական հավաքականի նորեկ Ֆինն Գերագուսյանն օգնել է «Սանդերլենդի» Մ21 թիմին Անգլիայի ազգային լիգայի գավաթի խաղում հաղթել «Գալիֆակս Թաունին»։
18-ամյա հայ հարձակվողը փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին։ Գրանցվել է 1։1 հաշիվը և հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոցներով։ Գերագուսյանը մասնակցել է հարվածաշարին և գրավել դարպասը՝ օգնելով «Սանդերլենդի» Մ21 թիմին հաղթել 5։3 հաշվով։
Սանդերլենդցիները D խմբում գրավել են չորրորդ տեղը և չեն կարողացել նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։