Վերաքննիչ դատարանը հրապարակում է «խնձորի գործով» որոշումը. ՈՒՂԻՂ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հեռացավ առանձի սենյակ՝ արցախից բռնի տեղահանված Ալբերտ Առստամյանի գործով դատական ակտ կայացնելու։ Նշենք, որ այսօր, ժամը 11։00-ին նշանակված դատական նիստի ընթացքում նախատեսվում էր, որ պաշտպանական կողմը հանդես կգա Առստամյանի արդարացման դատական ակտի դեմ Դատախազության բողոքի պատասխանով, սակայն պաշտպան Ռոման Երիցյանը նիստին չէր ներկայացել և Առստամյանին էլ հայտնել էր, որ կարող է չներկայանալ։

Դատարանը որոշեց ընդմիջել նիստն ու Առստամյանին առաջարկել ներկայանալ դատարան և իրացնել իր իրավունքը, սակայն Առստամյանը հայտնեց, որ առանց պաշտպանի չի ցանկանում ներկայանալ։ Ընդմիջման ավարտից հետո, երբ նիստը վերսկսվեց, ո՛չ Առստամյանը, ո՛չ պաշտանը չէին ներկայացել։ Դատարանն արձանագրեց, որ պաշտպանական կողմն ինքն իրեն զրկել է բողոքի պատասխան ներկայացնելու հնարավորությունից, որոշեց շարունակել գործի քննությունը միայն հանրային մեղադրողի մասնակցությամբ։

Միաժամանակ, նախագահող դատավորը պարզաբանեց, որ նախկինում այս գործով նիստերը հետաձգվել են, որպեսզի պաշտպանական կողմը բողոքի պատասխան ներկայացնի, այսօրվա նիստն էլ համաձայնեցված է եղել պաշտպան Ռոման Երիցյանի հետ։ Այսպիսով՝ դատարանն անցավ դատավարության մյուս փուլերին, և ավարտելով գործի քննությունը՝ հեռացավ առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։ Հիշեցնենք, որ 72-ամյա Ալբերտ Առստամյանը մեղադրվում է խուլիգանության համար։ Նա, ըստ գործի, տեսնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 9-րդ հարկի տան պատշգամբից խնձոր է նետել Փաշինյանի ուղղությամբ ու հայհոյանքներ հնչեցրել։

Այս արարքով, ըստ մեղադրանքի կողմի, Առստամյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, խաթարել հասարակության անդորրը։ Մինչդեռ Առստամյանը հայտարարել է, որ ինքը քաղաքական ակցիա է իրականացրել և միտում չի ունեցել վնասելու որևէ մեկին։ Առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանն արդարացրել է Առստամյանին՝ համարելով, որ նրա արարքում առկա չէ խուլիգանության հանցակազմ, բայց դատախազությունը բողոքարկել է դատական ակտը։

Արաքս Մամուլյան