Ղրղզստանի ներկայացուցիչն ընտրվել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Թաալաթբեկ Մասադիկովը։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, գրում է Ինտերֆաքսը։

Ղրղզստանը ներկայացնող Մասադիկովը պաշտոնը կստանձնի 2026 թվականի հունվարի 1-ին։ Թաալաթբեկ Մասադիկովը միջազգային հարաբերությունների փորձագետ է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ է նշանակվել 2024 թվականի հունվարին։

Միաժամանակ, Ռուսաստանը ստանձնել է ՀԱՊԿ-ի նախագահությունը, հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։

«Ընդունված ընթացակարգի համաձայն՝ կազմակերպության նախագահությունը կանցնի Ռուսաստանի Դաշնությանը»,- հայտարարել է Ժապարովը ՀԱՊԿ գագաթնաժողովում։

Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ՀԱՊԿ պետությունների ղեկավարները որոշել են խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2026 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի առաջարկությամբ՝ կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներն առանց քննարկման ընդունել են ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո ստորագրված փաստաթղթերը։

Հիշեցնենք, որ Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովին չի մասնակցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի