ԱՄՆ-ը ցանկանում է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել միայն խաղաղության համաձայնագրի կնքումից հետո․ Politico

Լուրեր

29.07.2026 | 16:41
Ովքեր են ԱԺ հանձնաժողովների ղեկավարի թեկնածուները․ Փաշինյանը ներկայացրեց ընտրության արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:37
Պալերմո տեսակի պղպեղի ու սմբուկի արտահանման համար կառավարությունը փոխհատուցում կտա
29.07.2026 | 16:30
Շաբաթների ընթացքում ՀԷՑ-ը կառավարության կողմից հանրային գերակա շահ կճանաչվի. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.07.2026 | 15:47
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ
29.07.2026 | 15:41
ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 15:39
Պետբյուջեից 24 մլն դրամ՝ Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավ կազմակերպելու համար
29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եվրոպացի դաշնակիցներին ասել է, որ Վաշինգտոնը կհամաձայնի Ուկրաինային որևէ անվտանգության երաշխիք տրամադրել միայն խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։ Այս մասին հաղորդել է Politico-ն՝ հղում անելով անանուն եվրոպացի դիվանագետի և բանակցություններին ծանոթ անձի, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրների համաձայն՝ այս պայմանը ներառված էր ԱՄՆ-ի կողմից Կիևին անցյալ շաբաթ ներկայացված առաջարկներում։

Նշվում է, որ Ուկրաինան Արևմուտքի անվտանգության երաշխիքները համարում է Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի անկյունաքար։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ տեղեկությունների, հայտարարել է, որ «չի հրավիրի ուկրաինացի առաջնորդներին Սպիտակ տուն»՝ մինչև համաձայնագիրը չստորագրվի։

Թրամփի վարչակազմից եկող հաղորդագրությունները «բազմակողմանի են»։ Politico-ի տվյալներով՝ նոյեմբերի 25-ին եվրոպացի ներկայացուցիչների հետ հեռախոսազրույցի ժամանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Թրամփի վարչակազմի համար առաջնահերթություն են, և որ դրանք քննարկվում են առանձին՝ արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի այլ դրույթներից դուրս։

Ըստ Politico-ի եվրոպական դիվանագիտական աղբյուրի՝ ԱՄՆ-ը ցանկանում է արագորեն ընդունել բոլոր դրույթները մեկ միասնական փաթեթով։ Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը եվրոպացիների հետ զրույցում համառոտ անդրադարձել է խաղաղության համաձայնագրին վերաբերող այլ հարցերի։ Աղբյուրի խոսքով՝ դրանք վերաբերել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և սառեցված ռուսական ակտիվներին։

«Որոշ եվրոպական երկրներ վախենում են, որ Թրամփի վարչակազմը կշեռքի նժարը կթեքի Ռուսաստանի կողմը»,- նշվում է հրապարակման մեջ։

Ըստ աղբյուրի՝ եվրոպացի դիվանագետներից մեկն ասել է․ «Մարդու իրավունքների, մարդասիրական իրավունքի, միջազգային իրավունքի կամ սկզբունքների մասին ոչ մի խոսք։ Սա ստեղծում է եվրոպական անվտանգության նոր ճարտարապետություն՝ լի անցքերով»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի