39 000 լիտր հրդեհի մարման փրփուրի փոխարեն ՆԳՆ-ն պարեկների համար մոտոցիկլետներ կգնի․ մատակարարը Սերժ Սարգսյանի եղբորորդու հետ համագործակցած ՍՊԸ-ն է․ Ֆիննախը դեմ է

Լուրեր

29.07.2026 | 18:49
Բաքվի դատարանը որոշում է կայացրել լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ
29.07.2026 | 18:30
Քարսիթի պահանջը հաճախ է անտեսվում․ 6 ամսում կազմվել է 7165 արձանագրություն
29.07.2026 | 18:21
6 զոհի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
29.07.2026 | 18:18
Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
29.07.2026 | 18:15
Նոր սահմանափակումնե՞ր, թե՞ հին կանոնների վերահաստատում․ ինչ է ցույց տալիս Սիմոնյանի և Ռուբինյանի ընդունած որոշումների համեմատությունը
29.07.2026 | 18:13
Տրամաբանական է, որ չեն հրավիրել. Խանդանյանը` Գարեգին Բ-ի` ԱԺ նիստին մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:10
Փաշինյանը՝ Գարեգին 2-րդին ԱԺ հրավիրելու մասին // Լիլիթ Մակունցը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 18:02
Փաշինյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:50
«Ալաշկերտը» ժամանել է Ռումինիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:45
Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:38
Ո՞ւմ նկատի ունեք «կաթողիկոս» ասելով․ Փաշինյանը՝ ԱԺ անդրանիկ նիստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:31
Եղոյանը չի վերընտրվել. Սոնա Ղազարյանն է ընտրվել Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:23
Չի ուզել, չի շնորհավորել, բայց ինքն ո՞ւմ հետ էր խոսում․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:17
Այո, ես ընտրվեցի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու. Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչ հանրապետության տարբեր մարզերում խոշոր հրդեհներ են, Ներքին գործերի նախարարությունն ուշագրավ նախագիծ է շրջանառում։ Գերատեսչությունն առաջարկում է ՆԳՆ բյուջեում վերաբաշխում կատարել և փրկարար ծառայության համար նախատեսված պարագաների դրամական միջոցներն ուղղել պարեկային ծառայության համար փոխադրամիջոցներ ձեռք բերելուն։

Factor.am-ը ՆԳՆ-ի նախագծի ուսումնասիրությունից պարզեց, որ Փրկարար ծառայության համար նախատեսված 90 մլն 488 հազ․ դրամն ուղղվել է Ջրային պարեկային ծառայությունների տեխնիկական միջոցների ձեռքբերմանը։ Մասնավորապես, 14 մլն 490 հազ․ դրամը հատկացվելու է Ջրային պարեկային ծառայության համար 105 քմ շարժական ջրային տախտակամածի ձեռքբերման համար։

Այդ նպատակով ՆԳՆ-ն պայմանագիր է կնքել «ՍԵՎ-ԱՐՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ։ Իսկ ահա 75 մլն 998 հազ․ դրամով Ոստիկանության պարեկային ծառայության համար 10 հատ մոտոցիկլետներ են գնվելու։ Մոտոցիկլետները մատակարարելու է «Վանիթար» ՍՊԸ-ն։

«Վանիթար» ՍՊԸ-ն համագործակցել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի հետ։ Factor.am-ը ՀՀ գլխավոր դատախազության ավելի վաղ հրապարակած տեղեկությունների ուսումնասիրությունից պարզեց, որ Նարեկ Սարգսյանից ի թիվս այլ միջոցների պահանջվում է բռնագանձել նաև 2021 թ․ հունվարի 1-ից մինչև վճռի փաստացի կատարումը Երևանի Բուզանդի փողոց 3 շենք թիվ 27 տարածքի համար «Վանիթար» ՍՊԸ ընկերության հետ կնքված վարձակալությունից ստացված գումարները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։ Խոսքը ամսական 2 մլն 200 հազար դրամի մասին է։ Մեկ տարվա կտրվածքով այս գումարը 26 մլն 400 հազար դրամ է կազմում։

Ինչպես նշեցինք՝ ՆԳՆ-ն այս գնումներն իրականացվում է «Փրկարարական ծառայություններ» ծրագրի համար նախատեսված դրամական միջոցներով։ Մասնավորապես, կրճատվել են հետևյալ ապրանքների գնման ծախսերը՝ 3920 հատ մեդալների և շքանշանների տուփեր, 55 զույգ ձեռնոցներ, 398 հատ հղկող սկավառակներ, 200 հատ փրկարարական և արտակարգ իրավիճակներում կիրառվող սարքեր, 39 000 լիտր հրդեհի մարման փրփուր կամ համանման միացություններ, 5 հատ գործիքների հավաքածուներ, 528 հատ ձեռքի գործիքներ, 20 հատ մուրճ, 50 000 մետր երիզներ, 50 հատ հակագազեր և այլն։

Նախարարությունը նախագծում հավաստիացնում է, որ փրկարարների համար նախատեսված պարագաների ձեռքբերման կրճատումը չի խաթարի ծառայության բնականոն ընթացքը, հավելյալ ֆինանսավորման կարիք մինչև տարեվերջ չի առաջանա։

Ուշագրավ է, որ գերատեսչությունների միջև բուռն քննարկում է ծավալվել փրկարարների համար անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար նախատեսված գումարը պարեկների մոտոցիկլետներին տրամադրելու վերաբերյալ։ Factor.am-ը նախարարությունների միջև տեղի ունեցած պաշտոնական գրագրության ուսումնասիրությունից պարզեց, որ Ֆինանսների նախարարությունը պարզաբանումներ է պահանջել ՆԳՆ-ից։

«Նախագծով ավելացվող ծախսային ուղղությունների հետ կապված՝ պարզաբանումների կարիք ունեն նախարարության Ոստիկանության համար մոտոցիկլետների և Ջրային պարեկային ծառայության համար շարժական տախտակամածների՝ ներկա փուլում ձեռքբերման անհրաժեշտությունն ու հրատապությունը»,- հայտնել են Ֆինանսների նախարարությունից, ինչին ի պատասխան ՆԳՆ-ն պարզաբանել է․

«Պարեկային ծառայության կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծման նպատակով հրատապություն է առաջացել ձեռք բերել մոտոցիկլետներ՝ դեպքերին արագ արձագանքելու նպատակով, ինչպես նաև Ջրային պարեկային ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով իրականացնել տախտակամածի ձեռքբերում»։ Նշվում է, որ այս պարզաբանումն ընդունվել է։

Factor.am-ը պարզեց, որ այնուհետ Ֆինանսների նախարարությունը առաջարկել է այս նախագիծը հանել շրջանառությունից, քանի որ, ըստ ֆինանսական գերատեսչության՝ ՆԳՆ տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար նախատեսված գումարի մնացորդը 15.10.2025 թվականի դրությամբ կազմում է 915 մլն 200 հազար դրամ։

«Հետևաբար պարզաբանման կարիք ունի նաև լրացուցիչ միջոցների վերաբաշխումը նշված հոդվածին: Հարկ է նշել, որ նշված միջոցառմամբ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 1 մլրդ 688 մլն 500 հազար դրամ՝ նախարարության կարիքների համար տրանսպորտային միջոցների ձեռքբերման նպատակով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագիծը հանել շրջանառությունից»։

ՆԳՆ-ն պարզաբանել է, թե ինչպես է ծախսել մնացորդային 915 մլն 200 հազար դրամը։ Մասնավորապես, ըստ կառույցի՝ 100 մլն դրամ նախատեսված է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության համար 4 մարդատար մեքենա ձեռք բերելու նպատակով։ 522 մլն դրամով հույժ գաղտնի ընթացակարգով գնում է իրականացվել։ 45 մլն 800 հազ․ դրամ նախատեսված է 2 պիկապ մեքենաների ձեռքբերման համար։

15 մլն դրամ նախատեսված է ևս մեկ՝ այլ գնման համար, որը իրականացվում է գաղտնի ընթացակարգով, և գործընթացը մեկնարկել է։ Մնացորդային գումարը կազմում է 8 մլն 599 հազ․ դրամ։

Ֆիննախը ևս մեկ խնդիր է արձանագրել ՆԳՆ-ի բյուջեի ներքին վերաբաշխումներում։ Ըստ Ֆինանսների նախարարության՝ գերատեսչությունները կարող են վերաբաշխում իրականացնել կառույցներին հատկացված գումարի 2 տոկոսի չափով, ինչը ՆԳՆ-ն արդեն իրականացրել է։ «ՆԳՆ արդեն իսկ գերազանցել է 2.0 տոկոսի շեմը և առաջարկում ենք հետայսու ձեռնպահ մնալ վերաբաշխումների իրականացումից»,- նշել են Ֆինանսների նախարությունից։

ՆԳՆ-ն այս դիտարկումը չի ընդունել՝ հայտնելով․ «Ներքին գործերի նախարարության 2025 թվականի հատկացումների շրջանակում իրականացվող վերաբաշխումների ծավալը հիմնականում պայմանավորված է նախարարությունում ընթացող բարեփոխումների հանգամանքով»։

Այս նախագիծն ընդգրկված է Կառավարության չզեկուցվող հարցերի ցանկում։ Նիստի մեկնարկին, եթե ֆինանսների նախարարը որևէ առարկություն չհայտնի, ապա այն կընդունվի առանց քննարկման։

 

Նարեկ Կիրակոսյան