Հայաստանը բարելավել է դիրքը ՀԲ «Գործարարություն» զեկույցում

Լուրեր

14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը և Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն հոկտեմբերի 31-ին ներկայացրել են ՀԲ «Գործարարություն 2019» (Doing Business) զեկույցը։

Այս տարի Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշով 41-րդն է՝ նախորդ տարվա զեկույցում 47-րդի համեմատ: Նախկինում հրապարակված վարկանիշում առաջընթացի հիմնական պատճառները տարբեր բարեփոխումներում արտացոլված՝ գործարարության կարգավորման միջավայրի բարելավումներն են:

2017-2018 թթ. Հայաստանն իրականացրել է գործարարության կարգավորման դաշտը բարելավող 5 բարեփոխում, ինչը համապատասխանում է «Գործարարություն» ծրագրի մեկնարկից ի վեր Հայաստանի գրանցած անցյալ ցուցանիշին: Մասնավորապես՝ «Գործարարություն» զեկույցի եզրահանգմամբ Հայաստանը նշանակալի բարելավումներ է ներդրել հետևյալ ոլորտներում:

• Հայաստանը ընկերությունների հիմնումը դյուրացրել է՝ տալով իրավաբանական անձի գրանցման ժամանակ որպես ավելացված արժեքի հարկ վճարող կամավոր հաշվառվելու հնարավորություն:

• Հայաստանն էլեկտրականության ստացումն ավելի արագ է դարձրել՝ էլեկտրականության նոր միացում ապահովելու ընթացակարգերի համար սահմանելով նոր ժամկետներ:

• Հայաստանն ուժեղացրել է փոքր ներդրողների պաշտպանությունը՝ ավելացնելով փոխկապակցված կողմերի միջև գործարքների հրապարակումը, հստակեցնելով սեփականության և վերահսկողության կառուցվածքները և պահանջելով կորպորատիվ ավելի մեծ թափանցիկություն:

• Հայաստանը դյուրացրել է հարկերի վճարումը՝ սահմանելով շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի կանոնների կատարումը դյուրացնող վարչարարական միջոցառումներ:

• Հայաստանում պայմանագրերի կիրարկումը դարձել է ավելի դյուրին՝ փոքր պահանջների պարզեցված ընթացակարգերի և դատական հիմնական դեպքերի համար ժամկետային նորմերի սահմանմամբ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ չնայած գրանցված առաջընթացին՝ կառավարությունը կակտիվացնի ցուցանիշների բարելավմանն ուղղված ջանքերը։

«Մենք մտադիր ենք վարկանիշում միջինից բարձրացնել բոլոր այն ցուցանիշները և ինդիկատորները, որոնք վերաբերում են հարցերի կարգավորմանը, իսկ երկարաժամկետ հեռանկարում մենք ծրագրում ենք այդ ցուցանիշներով ներառվել առնվազն լավագույն տասնյակում»,- նշել է նա։ «Ներկայացված տվյալները մեզ նաև հուշում են, թե ինչպիսի քայլեր ունենք անելու, որ Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրերը դառնան ավելի բարենպաստ՝ հետագա տնտեսական աճի և այն հասարակության շրջանում հավասարաչափ բաշխելու ճանապարհին»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

«Սահմանագծից հեռավորության ցուցանիշով, որը գնահատում է երկրի կանոնակարգման արդյունավետության բացարձակ մակարդակը 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն համապատասխանում է ամենացածր կատարողականին, իսկ 100-ը՝ սահմանագիծն է, Հայաստանի միավորը «Գործարարություն 2019» զեկույցում բարձրացել է 75.37-ի՝ «Գործարարություն 2018» 73.31-ից», – ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: «Սա նշանակում է, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանն իր գործարար կարգավորումները բարելավել է, ինչպես արտացոլված են բացարձակ արտահայտությամբ «Գործարարություն» զեկույցի ցուցանիշներում: Երկիրն իրապես շարունակում է փոքրացնել համաշխարհային կարգավորման սահմանագծից հեռավորությունը, ինչը դրական և խոստումնալից զարգացում է»:

Ամբողջական զեկույցն ու դրա տվյալների խմբերը հասանելի են www.doingbusiness.org կայքում: