«Արարատ 73»-ի ֆուտբոլիստները մասնակցել են Նիկիտա Սիմոնյանի հոգեհանգստի արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Լուրեր

02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի Սուրբ Խաչ եկեղեցում կայացել է 99 տարեկանում կյանքից հեռացած լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունը, հաղորդում է «РИА Новости»-ն։

Արարողությունն անցկացրել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

«Արարատ 73»-ի ֆուտբոլիստներից ներկա են եղել Էդուարդ Մարկարովը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորայր Մեսրոպյանը և Նազար Պետրոսյանը։ Արարողությանը մասնակցել են նաև Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Ալեքսանդր Դյուկովը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, անվանի մարզիչներ Օլեգ Ռոմանցովը, Ալեքանդր Տարխանովը և այլք։

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացել էր նոյեմբերի 23-ին։ Հոկտեմբերի 12-ին նա դարձել էր 99 տարեկան։ Հրաժեշտի արարողությունը կկայանա նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Սպարտակի» տնային ստադիոն «Լուկոյլ Արենայում»։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը խաղացել է Սուխումիի «Դինամոյում», Մոսկվայի «Սպարտակում» և «Կռիլյա Սովետովում»։ «Սպարտակի» հետ նա մարզիչի ու ֆուտբոլիստի կարգավիճակում դարձել է ԽՍՀՄ վեցակի չեմպիոն ու հնգակի գավաթակիր։ Սիմոնյանը նաև 160 գոլով «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է: ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում Նիկիտա Սիմոնյանը ոսկե մեդալակիր է դարձել 1958թ․ Մելբուրնի Օլիմպիական խաղերում։ Ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար 2000-ին նա արժանացել է ՖԻՖԱ-ի շքանշանի։ Մարզչական կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը գլխավորել է ԽՍՀՄ հավաքականը, իսկ 1973-1974թթ․ աշխատել է «Արարատում»՝ դառնալով ԽՍՀՄ-ի չեմպիոն ու գավաթակիր: Նա երևանյան ակումբը գլխավորել է նաև 1984-1985թթ․: 1992 թվականից Նիկիտա Սիմոնյանը զբաղեցնում էր Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահի պաշտոնը։