ՀՀ- ԵՄ գործընկերությունն անցում է կատարում նոր մակարդակի՝ պահպանելով ՀԸԳՀ-ի արժեքային հենքը. Մհեր Գրիգորյան

Լուրեր

04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:26
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
04.08.2026 | 12:18
404 error, խորհրդային թուղթ, ուշացած փաստաթղթեր․Հարություն Մնացականյանը՝ «Հայփոստ»-ի աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:10
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքի զրկելու հարց կարող է քննարկվել // Հերթական հարվածը Wildberries-ի պահեստին․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 12:03
Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Էկոպարեկային ծառայություն․ կան ձերբակալվածներ
04.08.2026 | 12:01
Ղրիմում զինծառայողը կրակ է բացել իր ծառայակիցների և տեղի բնակիչների վրա․ 4 մարդ զոհվել է
04.08.2026 | 11:56
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 11:50
Եկել եմ ոլորտ, որտեղ շատ գործ կա. Փաշինյանը ներկայացրեց ԲՏԱ նոր նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. լեհ մարզիկը լողալով հատել է Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀԸԳՀ-ն՝ Հայաստան-Եվրամիություն Գործընկերության նոր օրակարգի հետ մեկտեղ հանդիսանալու է մեր բարեփոխումների ողնաշարը։ Այս մասին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ութերորդ տարեդարձին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«ՀԸԳՀ-ն ստորագրումից ի վեր կարևոր դեր է խաղացել Հայաստանի զարգացման խթանման, ժողովրդավարական կառավարման բարելավման և օրենքի գերակայության առաջխաղացման գործում՝ միաժամանակ ստեղծելով խոստումնալից տնտեսական հնարավորություններ բոլոր քաղաքացիների համար:

Հայաստանը և Եվրոպական միությունը համատեղ իրականացրել են բարեփոխումներ արդարադատության, հանրային կառավարման, մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում՝ զուգահեռաբար առաջընթաց գրանցելով թվային փոխակերպման, կապակցվածության և կայուն տնտեսական զարգացման ուղղություններով:

ՀԸԳՀ ստորագրման ութամյակի առթիվ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Այսօր մենք առիթ ունենք ոչ միայն հետ նայելու անցած ուղուն, այլև ձևակերպելու ապագա անելիքները։ Ապագա, որտեղ ՀԸԳՀ-ն՝ Հայաստան-Եվրամիություն Գործընկերության նոր օրակարգի հետ մեկտեղ հանդիսանալու է մեր բարեփոխումների ողնաշարը, զարգացման ծրագրերի ուղենիշը և միջազգային հարաբերությունների առանցքային հենարանը։ Հայաստանի և Եվրոպական միության միջև ստեղծված գործընկերությունն այսօր արդեն անցում է կատարում նոր մակարդակի՝ պահպանելով ՀԸԳՀ-ի արժեքային հենքը և ընդլայնելով դրա քաղաքական և տնտեսական ընդգրկումը»։

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է. «Տարիների ընթացքում մեր համագործակցությունը զարգացել է՝ Հայաստանի բարեփոխումների օրակարգին, սոցիալ-տնտեսական կայունությանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը և տարածաշրջանային կապերի խորացմանը միտված Եվրամիության շարունակական աջակցությամբ»:

Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենը նշել է. «Քանի որ Դանիան ներկայումս զբաղեցնում է ԵՄ նախագահությունը, մենք ուրախ ենք աջակցել այսօր անցկացվող տարեդարձի միջոցառմանը՝ Հայաստան բերելով դանիացի հիմնական բանախոս Սյուն Կնուդսենին։ Մենք բարձր ենք գնահատում այս հնարավորությունը՝ ներկայացնելու Դանիայի փորձը հանրային հատվածի նորարարությունների, ինչպես նաև հասարակության տարբեր գործընկերների հետ՝ ազգային և միջազգային մակարդակներում, համագործակցության միջոցով բարեփոխումներ առաջ տանելու և արդյունքներ ապահովելու գործում։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ձևավորել այնպիսի կառույցներ և լուծումներ, որոնք համահունչ են մերօրյա աշխարհի բարդությանը և կարող են նպաստել ՀԸԳՀ-ի ամբողջական ներուժի բացահայտմանը»:

Եվրամիությունն ու Հայաստանը շարունակում են ջանքերը՝ ապահովելու շոշափելի արդյունքներ, որոնք կբարելավեն Հայաստանի քաղաքացիների կյանքը՝ խթանելով ավելի դինամիկ և ապագայամետ գործընկերություն»,- ասված է հաղորդագրության մեջ։