Այս պահին 200 մլն դոլարի չարաշահումների գործեր են քննվում. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.08.2026 | 21:01
Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Աջապահյանի գործով
13.08.2026 | 20:47
Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
13.08.2026 | 20:34
ԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ
13.08.2026 | 20:20
Օգոստոսի 17-ից Սայաթ-Նովայի պողոտայի մի հատվածում տրանսպորտի կանգառն արգելվում է
13.08.2026 | 20:08
Խոշոր պայթյուն՝ Հռոմի մերձակայքում գտնվող զինամթերքի գործարանում
13.08.2026 | 20:00
Ռազմական գնումները՝ առանց մրցույթի․ ի՞նչ է փոխվել «Գնումների մասին» օրենքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 19:44
Իսպանիայի Սուպերգավաթը կանցկացվի Ստամբուլում
13.08.2026 | 19:30
Հայաստանում իսլամի պարտադիր ուսուցման կեղծ պատմությունը․ ովքեր էին այն տարածում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 19:30
Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
13.08.2026 | 19:21
Ես չեմ կարա վստահեմ Ադրբեջանի նախագահին․ Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 19:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից Wildberries-ի և վաճառողների ընդհանուր վնասները 600-800 միլիարդ ռուբլի է գնահատվում
13.08.2026 | 19:00
Երեք վարույթ և խուզարկություն՝ Գիվի Հովհաննիսյանի «անցանկալի» որոշումներից հետո․ ինչ է կատարվել 
13.08.2026 | 18:48
Գործընկերս ասաց` Սիսակ ջան, նստի, հետ գնացի. Սիսակ Գաբրիելյանը` Էդգար Ղազարյանի ուղղությամբ գնալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 18:34
1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ԲԸՏՄ
13.08.2026 | 18:21
Երևանի զբոսայգիներից մեկում հրդեհ է բռնկվել
Բոլորը

Այս պահին, ընդհանուր առմամբ, քննչական տարբեր մարմիններում քննվում է մոտավորապես 200 մլն դոլարի չարաշահումների, յուրացումների, վատնումների վերաբերյալ քրեական գործեր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեց վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Այս ծավալն ինքնին մեծ է, բայց ուզում եմ բոլորս արձանագրենք, որ քննչական մարմիններն աշխատում են իրենց հնարավորությունների եզրագծից դեռ մի բան էլ այն կողմ: Եվ սա է պատճառը նաև, որ այս պրոցեսը, նաև վնասների վերականգնման և հատուցման պրոցեսը չի ընթանում այնպիսի արագությամբ, ինչպիսին մենք կցանկանայինք»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ մի բան է վճարվելիք հարկերի ճշտումները, բոլորովին այլ բան է յուրացումների վերականգնումը. «Որովհետև դրա համար պետք է նախաքննություն, պետք է դատաքննություն, պետք է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որից հետո այդ պրոցեսները կիրականացվեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: