ՌԴ-Ուկրաինա ուղիղ բանակցություններ կարող են տեղի ունենալ Ստամբուլում․ Էրդողան

Լուրեր

29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:48
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ներառվի Եվրոպայի պաշտպանական ծրագրերում
29.06.2026 | 20:30
Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Ուկրաինայի հարցով Կամավորների կոալիցիայի առաջնորդների առցանց հանդիպմանը։ Անադոլու գործակալության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի վերջին զարգացումները, պատերազմը դադարեցնելու քայլերը և խաղաղության հասնելու ջանքերը։

«Հանդիպման ժամանակ նախագահը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի դիվանագիտական ​​ջանքերը՝ կողմերի միջև ուղիղ շփումները խթանելու համար՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու նպատակով։ Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ կողմերի միջև ուղիղ բանակցություններ կարող են տեղի ունենալ Ստամբուլում։ Թուրքիան այդ նպատակով կապեր է պահպանում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ»,- նշել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։

Էրդողանը նաև կարծիք է հայտնել, որ էներգետիկայի և նավահանգստային ենթակառուցվածքների վրա հարձակումների դադարը կարող է բարենպաստ հիմք հանդիսանալ կողմերի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների համար։

35 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկարատև խաղաղության հասնելու համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի