ՀԷՑ-ի որոշ աշխատակիցներ միանվագ 20 հազար դրամ պարգևավճար են ստացել. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
Բոլորը

«Բարձր ղեկավարության՝ մասնաճյուղի տնօրենների, գլխավոր տնօրենի և տեղակալների պարգևավճարների՝ վերջիններիս կամովին հրաժարվելու արդյունքում մի քանի տասնյակ միլիոն դրամի խնայողություններ ձևավորվեցին։ Եվ մենք հենց առաջին ամսվանից՝ իմ նշանակումից հետո, մինչև 200 հազար դրամ համախառն եկամուտ ունեցող ՀԷՑ-ի աշխատակիցներին՝ լրացուցիչ կառավարչի առանձին հրամանով, լրացուցիչ 20 հազար դրամ պարգևատրումներ սահմանեցինք»,- այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասաց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Ըստ նրա՝ հենց այս խնայողությունների արդյունքում, ավելի քան 1700 աշխատակից այսօր օգտվում է այդ ֆոնդից, ինչը նշանակում է միջինացված 10-ից մինչև 20 տոկոս բարձրացում.

«Սա այս պահին շարունակական է, քանի դեռ մենք չենք կարողանում դրույքաչափերի և հաստիքացուցակների վերանայում անել, քանի որ այդ լիազորությունը վերապահված է Տնօրենների խորհրդին։ Քանի դեռ այդ լիազորությունը մենք չունենք և սեփականատիրոջ փոփոխություն տեղի չի ունեցել, մենք մեր այդ քայլով 10-ից 20 տոկոս բարձրացրել ենք այդ սեգմենտի աշխատակիցների աշխատավարձերը։ ՀԷՑ-ի շուրջ 6800 աշխատակիցներից ուղիղ կեսը՝ 3400 մոտ աշխատակիցներ, վարձատրվում են 300,000 դրամից ցածր չափով։ Իսկ նրանցից ավելի քան 1700-ը չեն հաղթահարում 200,000-ի շեմը։ Եվ ահա ամենախոցելի, այսպես, սոցիալական այդ շերտին մենք լրացուցիչ 20 հազար դրամական ամսական, միանվագ պարգևատրումներ ենք անում»,- մանրամասնեց Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։