ԲԱՆԱՎԵՃ. Ուկրաինայի կապիտուլյացիա, թե՞ պատերազմի դադարեցման միակ շանս. ինչ է Թրամփի պլանը, ինչ սպասել

Լուրեր

04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
04.08.2026 | 12:59
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 12:52
Սև ծովում թուրքական նավի վրա ԱԹՍ-ի հարվածից 3 մարդ է վիրավորվել
04.08.2026 | 12:46
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ ձերբակալվել են Էկոպարեկային ծառայության պաշտոնյաներ
04.08.2026 | 12:43
Դավիթ Ղազինյանը Ռոմանոս Պետրոսյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 12:35
Հաջիևը հաստատել է՝ Բաքվի միջամտությամբ է Իսրայելը դադարեցրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը
04.08.2026 | 12:26
ԱԱ-2026-ի գլխավոր աստղերից մեկը դարձել է «Կոլո Կոլոյի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն ու Ուկրաինան հայտարարում են, որ Ժնևում բանակցությունների ժամանակ «զգալի առաջընթաց» են գրանցել խաղաղության Թրամփի պլանի շուրջ: Փոփոխություններ են արվել նախնական տարբերակում, «թարմացված և հստակեցված» շրջանակային փաստաթուղթ են պատրաստել, որը, ըստ Վաշինգտոնի, «լիովին կապահովի» Ուկրաինայի ինքնիշխանությունը և կնպաստի արդար խաղաղությանը։ Թրամփի 28 կետանոց պլանը «ռուսամետ» էին կոչել Ուկրաինայի դաշնակիցները։ Դեռ պարզ չէ՝ ինչպես է այն լուծելու տարածքների, անվտանգության երաշխիքների հարցերը:

ԱՄՆ-ի խաղաղության ծրագրով Ուկրաինան ստանում է անվտանգության երաշխիքներ, սակայն մի շարք պայմաններով։ Ուկրաինան պարտավորվում է չդառնալ միջուկային պետություն, չմիանալ ՆԱՏՕ-ին և կրճատել իր բանակը։ Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը ճանաչվում են որպես Ռուսաստանի մաս, իսկ Խերսոնում և Զապորոժիեում շփման գիծը սառեցվում է՝ ստեղծելով ապառազմականացված բուֆերային գոտի ռուսական վերահսկողությամբ։ Կողմերը պարտավորվում են սահմաններն ուժով չփոխել։ ՆԱՏՕ-ն չի տեղակայելու զորք Ուկրաինայում, Ռուսաստանն էլ պարտավորվում է չհարձակվել Ուկրաինայի ու Եվրոպայի վրա։ ԱՄՆ-ն ու Եվրոպան պատրաստելու են Ուկրաինայի վերականգնման մեծ ներդրումային փաթեթ, որի 100 միլիարդ դոլարը կստացվի Ռուսաստանի սառեցված ակտիվներից, իսկ Մոսկվայի դեմ պատժամիջոցները աստիճանաբար կհանվեն։

Թրամփի պլանը Ուկրաինայի կապիտուլյացիա՞ է, թե՞ արդար խաղաղություն է բերելու և բացառելու է պատերազմը․ Factor TV-ի տաղավարում հրավիրել ենք բանավեճ, որին մասնակցում են Արա Պապյանը՝ ԱԺԲ խորհրդի անդամ, դիվանագետ, Ռոբերտ Ղևոնդյանը՝ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ, Անահիտ Ադամյանը՝ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ, Արման Ղուկսայանը՝ Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ, Սուրեն Սուրենյանցը՝ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ, Ալեքսանդր Բոժկոն՝ ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան