Սուրեն Պապիկյանի խորհրդական Արշակ Օրդուխանյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Լուրեր

05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
Բոլորը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական Արշակ Օրդուխանյանի կալանքի ժամկետը երկարացվել է: Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնում են Քննչական կոմիտեից:

Նշենք, որ Օրդուխանյանը մեղադրյալ է Քննչական կոմիտեում քննվող, այսպես ասած, «զանգերի կենտրոնի» գործով:

Նա ձերբակալվել, ապա՝  կալանավորվել է 2025-ի ամռանը: Երկամսյա կալանքի ժամկետը լրանալուց հետո Օրդուխանյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել սեպտեմբերին, որը լրանալուց առաջ կրկին  ներկայացվել է կալանքի ժամկետը  երկարացնելու միջնորդություն: Այս միջնորդությոնը, փաստորեն, դատարանի կողմից բավարարվել է:

Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարին քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել են  հանցավոր կազմակերպության գործունեության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ, ըստ որոնց՝ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի գրասենյակային նշանակության տարածքում Հայաստանի և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ ստեղծել են հանցավոր կազմակերպություն և զբաղվում են համակարգչային հափշտակություններով:

Խոսքն, այսպես ասած, զանգերի կենտրոնի միջոցով իրականացվող անդրազգային հանցագործության մասին է․ հանցագործներն օգտագործում են զանգերի կենտրոնների մեխանիզմը՝ մարդկանց խաբելու, նրանցից անձնական տվյալներ կամ գումար կորզելու նպատակով։

Օրինակ՝  զանգում են քաղաքացիներին՝ ներկայանալով որպես բանկի, հարկային ծառայության կամ տեխնիկական աջակցության աշխատակից ու ասում, թե  իրենց քարտից կասկածելի գործարք է կատարվել, բանկային հաշիվը վտանգված է, համակարգիչը վարակվել է վիրուսով և այլն՝ առաջարկելով իրենց օգնությունը՝ խնդիրը  կարգավորելու համար։ Կամ նրանց արվում են շահավետ առաջարկներ՝ արագ շահույթ ստանալու համար, մինչդեռ իրականում՝ քաղաքացիներն, իրենց անձնական կամ բանկային գաղտնիք համարվող տվյալները փոխանցելով՝ դառնում են խաբեության զոհ։

Հայաստանում գործող ենթադրյալ հանցավոր խմբի վերաբերյալ ամիսներ շարունակ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել, որոնց արդունքում, ըստ Ոստիկանության տարածած հաղորդագրության, հնարավոր է եղել պարզել հանցագործությունների կատարման եղանակը, հանցավոր կազմակերպությունում ներգրավված անձանց ինքնությունն ու յուրաքանչյուրի դերակատարումը:

 

Արաքս Մամուլյան