Սիրիայում բախումներ են տեղի ունեցել․ իշխանությունները երկարաձգել են Հոմսում պարետային ժամը

Լուրեր

02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին․ ՀԿԱԾ
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
Բոլորը

Սիրիայի իշխանությունները երկարաձգել են Հոմսում պարետային ժամը՝ կանխելու համար երկու մարդու սպանությունից զայրացած բեդվին ցեղախմբերի կողմից ալավիական թաղամասերի վրա հարձակումն ու հրկիզումները, գրում է The National-ը։

Երկրի առողջապահության պաշտոնյան ասել է, որ «անկանոն կրակոցների» հետևանքով վիրավորվել է 18 մարդ։ Պաշտոնյան կոչ է արել «բոլոր քաղաքացիներին հետևել պարետային ժամը երկարաձգելու որոշմանը՝ իրենց անվտանգության համար», իսկ անվտանգության ուժերին՝ «ավարտել դաշտային գործողությունները»՝ Հոմսում կարգուկանոն վերականգնելու համար։

Պետական ​​լրատվամիջոցները հայտնում են, որ պարետային ժամը, որը պետք է վերացվեր ժամը 5-ին, երկարաձգվել է ևս 12 ժամով։ Այն տարածվում է մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքի ալավիական և խառը թաղամասերի վրա։

Հոմսը վրեժխնդրության հարձակումների և պատահական սպանությունների վայր է դարձել այն բանից հետո, երբ դեկտեմբերին «Ալ-Քաիդայի» հետ կապված «Հայաթ Թահրիր Ալ Շամ» (HTS) խմբավորումը տապալել էր նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմը։ Այնուամենայնիվ, վերջին 48 ժամվա ընթացքում բեդվին ցեղախմբերը գրավել են ալավիական թաղամասերը՝ հրկիզելով բնակիչների գույքը և կրակ բացելով շենքերի վրա՝ հայտնի ցեղից զույգի սպանությունից հետո։

Կիրակի կառավարությանը մոտ կանգնած սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում, ենթադրաբար, երևում էր, թե ինչպես են քաղաքացիական հագուստով անվտանգության աշխատակիցներն օգնում տարհանել ալավի բնակիչներին հրդեհվող շենքից։ Հոմսի երկու բնակիչներ, որոնք չեն ցանկացել անունները հրապարակել, ասել են, որ գիշերը և վաղ առավոտյան մի քանի շրջաններից լսվել են կրակոցների և պայթյունների ձայներ: Նրանք առանձնացրել են Մուհաջիրին շրջանը, որտեղ շաբաթ սպանվել են Բանի Խալեդ ցեղի ամուսինները:

«Բոլորը սպասում են՝ արդյո՞ք այսօր իրավիճակը կհանդարտվի»,- ասել է բնակիչներից մեկը։

Իրավիճակը լիցքաթափելու նպատակով Ներքին գործերի նախարարության խոսնակ Նորեդդին Ալ Բաբան կիրակի երեկոյան հայտարարել է՝ «ոչ մի նյութական ապացույց» չկա, որը կհաստատի, որ սպանությունը կրոնական հողի վրա է կատարվել, մինչդեռ սիրիական լրատվամիջոցները հայտարարել էին, որ հանցագործության վայրում հայտնաբերվել է կրոնական կարգախոս։ Ալ Բաբան նշել է, որ կարգախոսը նպատակ է  ունեցել մոլորեցնել իշխանություններին, բորբոքել միջհամայնքային լարվածությունը և «շեղել ուշադրությունը իրական հանցագործից»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի