Կասեցվել է «Վանանդ կաթի» կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթը

Լուրեր

02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Վանանդ կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթ պարունակող մթերք՝ կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված աղաջրային պանրի տեխնոլոգիայով» արտադրատեսակի արտադրությունը (քաղաք Արմավիր, Շահումյան փողոց):

«Կասեցման հիմքը լաբորատոր փորձաքննության արդյունքն է, համաձայն որի՝ տվյալ արտադրատեսակի 05.11.2025 թ. և 10.11.2025 թ. արտադրված նմուշները Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով. կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է 1-5%, հետևաբար, այն համարվում է վտանգավոր և կեղծված սննդամթերք:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ. Մաքսային միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջով՝ «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ»,- ասված է հաղորդագրությունում: