Որքան է վաստակել Արման Ծառուկյանը Հուկերի հետ մենամարտից

Լուրեր

02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Բոլորը

UFC-ի թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը նորզելանդացի Դեն Հուկերի դեմ հաղթական մենամարտում ավելի քիչ գումար է վաստակել, քան մրցակիցը, հաղորդում է Essentially Sports-ը։

Մենամարտի մասնակցության համար հայ մարտիկը ստացել է 300 հազար դոլար, ինչպես նաև 50 հազար բոնուս երոկոյի լավագույն մրցելույթի համար ու 14 հազար հովանավորչական գումար։ Նրա ընդհանուր եկամուտը կազմել է 374 հազար դոլար։

Դեն Հուկերը վաստակել է 421 հազար դոլար (400 հազար – մենամարտի մասնակցության, 21 հազար – հովանավորչական գումար)։

Հիշեցնենք, որ Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարի գլխավոր մենամարտում հայ մարտիկը հաղթանակի էր հասել ժամկետից շուտ՝ երկրորդ ռաունդում կիրառելով խեդղող հնարք։ Այդ հաղթանակի շնորհիվ 29-ամյա Ծառուկյանը դարձավ UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնության հավակնորդ։ Չեմպիոնական տիտղոսը պատկանում է Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկ Իլյա Տոպուրիային։ Արման Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 26 հանդիպում, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։