Պուտինի «մտերիմ դաշնակից» Ալիևը վրեժ է լուծում Ռուսաստանից՝ կործանիչներ վաճառելով Ուկրաինային․ Express

Լուրեր

02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
Բոլորը

Ռուսաստանի նախկին մտերիմ դաշնակիցը գաղտնի կերպով կործանիչներ է վաճառում Ուկրաինային, ինչպես նաև գազի մատակարարումներ իրականացնում։ Ռուսաստանն ու Ադրբեջանը տարիներ շարունակ դաշնակիցներ են եղել՝ ընդհանուր պատմությամբ և Խորհրդային Միության կազմում նրանց համատեղ անդամակցությամբ, գրում է բրիտանական Express-ը։

Ըստ հրապարակման՝ վերջին տարիներին երկրները հեռացել են միմյանցից, իսկ Բաքուն ձգտում է իր վերահսկողությունը տարածել Հարավային Կովկասի վրա և նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Այս գործընթացում Ադրբեջանն ամուր կապեր է հաստատել Թուրքիայի հետ, որի հետ ունի ընդհանուր մշակութային և լեզվական ընդհանրություններ: Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները կտրուկ վատթարացել են անցյալ տարի, երբ ռուսական ուժերը պատահաբար խոցել են ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռը, երբ այն թռչում էր Չեչնիայի վրայով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել էր Ռուսաստանին տանել «միջազգային դատարան»՝ այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը փորձել է հերքել ողբերգական միջադեպի համար  պատասխանատվությունը։

Լրատվամիջոցը գրում է, որ չնայած երկու ավտոկրատ ղեկավարները հոկտեմբերի սկզբին հանդիպել էին Տաջիկստանում՝ իրենց տարաձայնությունները լուծելու փորձ կատարելու համար, հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Ալիևը, կարծես, որևէ փորձ չի անում Պուտինի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, բայց անում է ամեն ինչ՝ իր ռուս գործընկերոջը թշնամացնելու համար։

Հաղորդվում է, որ Բաքուն Ուկրաինային Սու-22 կործանիչներ է ուղարկում Թուրքիայի, Սուդանի և Գերմանիայի միջով անցնող գաղտնի լոգիստիկ շղթայի միջոցով։ Կործանիչներն անվանել են որպես մարդասիրական օգնություն և ուղարկվել այն երթուղիներով, որոնք մի ժամանակ տեղափոխում էին Ռուսաստանի հետ կապված զենք։

Ադրբեջանը նաև գազ է մատակարարում Ուկրաինային Տրանսբալկանյան խողովակաշարով, որը մի ժամանակ Ռուսաստանի գերիշխող երթուղին էր։ Ծավալները փոքր են, բայց գործարքը Կիևի առաջին այլընտրանքային աղբյուրն է ռուսական բոլոր ներմուծումները կրճատելուց հետո։

Ադրբեջանն ունի խորհրդային և ռուսական արտադրության զենքի մեծ պաշարներ, որոնք կարող է վաճառել Ուկրաինային։  Զինանոցը ներառում է հրետանային համակարգեր, համազարկային  կրակի ռեակտիվ  համակարգեր (MLRS), զրահատեխնիկա և տանկեր։

Նշվում է, որ Բաքուն նաև ունի մի քանի «Տոչկա-Ու» կարճ հեռահարության բալիստիկ հրթիռային համակարգեր, որոնք այժմ լրացվում են ավելի առաջադեմ իսրայելական հարթակներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի