Պուտինն ու Էրդողանը ուկրաինական կարգավորման ԱՄՆ առաջարկներն են քննարկել

Լուրեր

29.07.2026 | 16:41
Ովքեր են ԱԺ հանձնաժողովների ղեկավարի թեկնածուները․ Փաշինյանը ներկայացրեց ընտրության արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:37
Պալերմո տեսակի պղպեղի ու սմբուկի արտահանման համար կառավարությունը փոխհատուցում կտա
29.07.2026 | 16:30
Շաբաթների ընթացքում ՀԷՑ-ը կառավարության կողմից հանրային գերակա շահ կճանաչվի. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
29.07.2026 | 15:47
2026-ի առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 6,6 մլրդ դրամ
29.07.2026 | 15:41
ԵԿՄ-ն լրագրողներն են լուծարել. ես և´ նախագահ եմ լինելու, և´ պատգամավոր. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 15:39
Պետբյուջեից 24 մլն դրամ՝ Փաշինյանի հովանու ներքո հեծանվային արշավ կազմակերպելու համար
29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն է քննարկել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Անցկացվել է մտքերի փոխանակում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ խաղաղ կարգավորման ամերիկյան առաջարկների համատեքստում։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ այդ առաջարկները, ռուսական կողմից վերանայված տարբերակով, համապատասխանում են Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի քննարկումներին և, սկզբունքորեն, կարող են հիմք հանդիսանալ վերջնական խաղաղ կարգավորման համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի շահագրգռվածությունը ուկրաինական ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորման հարցում։ Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ առաջարկները, իրենց ներկայիս տեսքով, կարող են հիմք հանդիսանալ կարգավորման համար։

Թուրքիայի նախագահն իր հերթին պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել Ուկրաինայի հարցում և Ստամբուլի հարթակը տրամադրել բանակցությունների համար։ Պուտինը և Էրդողանը նաև համաձայնության են եկել ակտիվացնել ռուս-թուրքական շփումներն ուկրաինական հարցի շուրջ տարբեր մակարդակներում։

Թուրքական կողմի հաղորդմամբ էլ՝ զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Էրդողանը հայտնել էր, որ նախատեսում է երկուշաբթի Պուտինի հետ հեռախոսով քննարկել ուկրաինական հակամարտությունը։

«Կտեսնենք, թե ինչ կարող ենք միասին անել, ինչպիսի խաղաղություն կարող ենք հաստատել»,- ասել էր նա։

Էրդողանը նաև հայտարարել էր Պուտինի հետ Սև ծովի հացահատիկային միջանցքի վերականգնման հարցը քննարկելու մտադրության մասին։

«Ես կխնդրեմ նրան թույլ տալ ինձ սկսել այս գործընթացը, քանի որ կարծում եմ, որ դա բոլորին օգուտ կբերի»,- ասել էր Թուրքիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի