Հայաստանը մաքսային ծառայության ոլորտում խորացնում է հարաբերություններն Իրանի հետ

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Հայաստանի ու Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային վիճակագրական տեղեկատվության փոխանակման մասին» արձանագրությունը: Բացի այդ, ապրիլի 27-29-ին Հայաստանի ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում էր, որի ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահը Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, մաքսային ծառայության նախագահ Մասուդ Քարբասիանիի հետ հանդիպման ժամանակ քննարկել են նաև երկու երկրների համապատասխան մարմինների միջև համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հետ կապված հարցեր: 
Զրուցակիցներն ընդգծել են, որ այն կնպաստի երկկողմ առևտրաշրջանառության աճին, տարանցիկ բեռնափոխադրումների ծավալների մեծացմանը, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը: Վարդան Հարությունյանը գոհունակություն է հայտնել, որ իրանական կողմը ձեռնամուխ է եղել հայկական համարանիշներով ավտոմեքենաների Իրան մուտքի համար վճարների հետ կապված խնդիրների լուծմանը և հույս հայտնել, որ շուտով խնդիրը կկարգավորվի: Թեհրան կատարած այցի ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Իրանի գործարար շրջանակների հետ:

Թե՛ իրանական, թե՛ հայկական կողմերը բազմիցս են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու ցանկություն ու պատրաստակամություն հայտնել՝ հատկապես Իրանն, ու հատկապես՝ ԵՏՄ շուկային Հայաստանի միջոցով կապվելու նկատառմամբ։ Առհասարակ՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի ղեկավարությունը աշխարհի տարբեր երկրների ու ընկերությունների հրավիրում է Հայաստան՝ հայտարարելով, թե մեր երկրը, լինելով ԵՏՄ անդամ, ինչպես նաև ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ ունենալով արտոնյալ առևտրի GSP և GSP+ համակարգեր, կարող է կամուրջ հանդիսանալ ԵՏՄ-ի ու Արևմուտքի միջև:

Նույն ոճով աշխատում է նաև ԵՏՄ-ում Հայաստանի գործընկեր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն․ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, մի շարք պետությունների դեսպաններից հավատարմագրեր ընդունելու ժամանակ Բելառուսի նախագահը հայտարարել է, թե արտասահմանյան երկրները կարող են օգտվել Մինսկի հետ համագործակցությունից՝ Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու համար:

«Մեր երկիրն ի վիճակի է օտարերկրացի գործընկերներին ելք ապահովել Եվրասիական տնտեսական միության վիթխարի շուկա: Դա, անտարակույս, բարձրացնում է նրա գրավչությունն առևտրատնտեսական և ներդրումային առումով»,­- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Այսինքն՝ օտարերկրացիների հետ առևտրատնտեսական ու հատկապես ներդրումների ներգրավման հարցում Հայաստանի հաղթաթուղթն օգտագործում է նաև Բելառուսը․ կարելի է ասել՝ մրցակցությունը թեժ է։

 

Գևորգ Ավչյան