Գրանտ փղի վիրահատությունը հաջող է անցել. վերքն ամբողջությամբ կապաքինվի 11 ամսվա ընթացքում

Լուրեր

11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
11.08.2026 | 16:38
Քանի՞ «քաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:29
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
11.08.2026 | 16:19
Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները
11.08.2026 | 16:06
Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում. ՀՀ նախագահ
11.08.2026 | 15:57
Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր էր արել, բռնել են․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:51
Էդ ի՞նչ ընտրակաշառքի դեպքով քաբաբի մասին էին խոսում ձեր թիմակիցները․ Ռուբինյանը ՝ «Ուժեղ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
11.08.2026 | 15:20
Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը
11.08.2026 | 15:11
Ո՞րն է այն իրավական ակտը, որով ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կմ է, ո՞ւր կորավ 57 քառակուսի կիլոմետրը. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:02
Երևանը ՀԱՊԿ հետդարձի ճանապարհ չի տեսնում // Փողոցում լքված նորածնի մայրը դեռ չի գտնվել․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 15:02
Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է
Բոլորը

Թբիլիսիի կենդանաբանական այգում Գրանտ փղի վիրահատությունը հաջող է անցել: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի «Առաջին ալիքից»: Մասնագետները նշել են, որ կարևորը կենդանու գիտակցության գալն էր, քանի որ անեսթեզիայից հետո փղերը դժվարությամբ են արթնանում:

Նշենք, որ Թբիլիսիի կենդանաբանական այգում վիրահատել են Գրանտի ժանիքը: Վիրահատական միջամտությունն ավելի քան երեք ժամ է տևել: Կենդանու թարախակալած ժանիքը հանել են, իսկ վերքն ամբողջությամբ կապաքինվի 11 ամսվա ընթացքում:

Վիրահատության համար Աֆրիկայից Թբիլիսի էին ժամանել հայտնի անասնաբույժ Գերհարդ Ստինկամպը և անեսթեզիոլոգ Ադրիան Տորդիֆը:

Գրանտ փիղը 23 տարեկան է, նրան Երևանի կենդանաբանական այգուց Վրաստան են տեղափոխել մի քանի տարի առաջ: Փոխարենը Երևան են բերել 6-ամյա Բունկային: Ի դեպ՝ BBC-ի թիմի վավերագրական ֆիլմաշարի հերոսներից մեկը Գրանտ փիղը կլինի: