ՀՊԼ․ Առաջատարի հաղթանակը, լավագույն ռմբարկուի գոլն ու տուրի տեսաամփոփումը

Լուրեր

02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայում կայացել է 14-րդ տուրը։

Առաջատար «Արարատ-Արմենիան» 2։1 հաշվով արտագնա հաղթանակի է հասել «Արարատի» նկատմամբ։

Տուրի կենտրոնական խաղերում հաղթող չի եղել։ «Ուրարտու» – «Փյունիկ» հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով, իսկ «Նոա» – «Ալաշկերտ» խաղում գրանցվել է մարտական ոչ-ոքի՝ 2։2։ «Ուրարտուի» կազմում հերթական գոլն է խփել բրազիլացի հարձակվող Բրունո Միշելը, որը 12 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

Տուրը հաղթական է ստացվել Գյումրիի «Շիրակի» ու Չարենցավանի «Վանի» համար։

«Արարատ-Արմենիան» 13 խաղից հետո 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 14 հանդիպում անցկացրած «Ալաշկերտը» 29 միավորով երկրորդն է, իսկ եռյակը եզրափակող «Ուրարտուն» 14 խաղում վաստակել է 26 միավոր։ Լավագույն հնգյակում են նաև «Փյունիկը» (12 խաղ, 23 միավոր) և «Նոան» (12 խաղ, 22 միավոր)։

Ի հիշատակ 99 տարեկանում կյանքից հեռացած լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի՝ Fastex Պրեմիեր լիգայի ու Առաջին խմբի առաջնության առաջիկա հանդիպումները կմեկնարկեն 1 րոպե լռությամբ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան սև թևկապովներով։

Հայաստանի առաջնություն, 14-րդ տուր

«Արարատ» – «Արարատ-Արմենիա»` 1-2

Յայա Սոգոդոգո, 89 – Արմեն Համբարձումյան, 42, Ուգու Օլիվեյրա, 62

«Ուրարտու» – «Փյունիկ»` 1-1

Բրունո Միշել, 45 – Սերգեյ Վակուլենկո, 90+5

Հեռացում` Նիկոլաս Կալուկյան, 67 («Ուրարտու»)

«Նոա» – «Ալաշկերտ»` 2-2

Գոռ Մանվելյան, 14 (11մ), Հովհաննես Համբարձումյան, 38 – Կարեն Նալբանդյան, 25 (11մ), Մոմո Տուրե, 74

Հեռացում` Դավիդ Սուալեհե, 21 («Նոա»)

«Շիրակ» – «Գանձասար»` 1-0

Ռաֆիկ Միսակյան, 68

Հեռացում` Գրիգորի Մաթևոսյան, 67 («Գանձասար»)

«Վան» – ԲԿՄԱ` 3-2

Էրիկի Դանիել Բենտոն, 3, Լուկաս Բրունե, 52, Հրայր Մկոյան, 90+7 (11մ) – Պետիկ Մանուկյան, 28, Գրենիկ Պետրոսյան, 66