Ուկրաինայում խաղաղության եվրոպական ծրագիրն է հրապարակվել՝ որպես ամերիկյանին այլընտրանք․ ինչ է այն ենթադրում

Լուրեր

09.06.2026 | 23:00
Antrophic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
Բոլորը

Բրիտանական The Telegraph-ն ու Reuters-ը հրապարակել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից մշակված Ուկրաինայում խաղաղության եվրոպական ծրագիրը՝ որպես ամերիկյան ծրագրի այլընտրանք։ Այն կազմված է ԱՄՆ ծրագրի հիման վրա, սակայն որոշ ոլորտներում էականորեն տարբերվում է։ Հիմնական տարբերություններից մեկը Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը մինչև 600,000-ի չկրճատելու պահանջն է։ Բացի այդ, եվրոպական ծրագիրը չի արգելում Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին (վերջնական որոշումն առաջարկվում է կայացնել «դաշինքի ներսում կոնսենսուսի արդյունքում»), նաև նախատեսում է, որ ռուսական ակտիվները կմնան սառեցված՝ մինչև Ռուսաստանը չփոխհատուցի պատերազմի պատճառած վնասը։ Meduza-ն հրապարակել է այս փաստաթղթի տեքստը՝ փոքր-ինչ կրճատումներով։

Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ եվրոպական ծրագիրը, մասնավորապես, նախատեսում է հետևյալը՝

1․ Ուկրաինայի ինքնիշխանությունը պետք է հաստատվի։

2․ Ռուսաստանի, Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև պետք է կնքվի լիարժեք և համապարփակ չհարձակման մասին համաձայնագիր։ Վերջին 30 տարիների բոլոր անորոշությունները կլուծվեն։

3․ Գործակալությունը հատուկ նշում է, որ այլընտրանքային տարբերակից հանվում է երրորդ կետը, որն ԱՄՆ-ը ծրագրում նշվում էր հետևյալ կերպ. «Ակնկալվում է, որ Ռուսաստանը չի ներխուժի հարևան երկրներ, և ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի»։

4․ Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև կսկսվի երկխոսություն՝ բոլոր անվտանգության հարցերը լուծելու և լարվածության թուլացման միջավայր ստեղծելու համար՝ համաշխարհային անվտանգությունն ապահովելու և կապի ու ապագա տնտեսական համագործակցության հնարավորությունները մեծացնելու համար։

5․ Ուկրաինան կստանա հուսալի անվտանգության երաշխիքներ։

6․ Ուկրաինական բանակի՝ խաղաղ ժամանակներում թվաքանակը կսահմանափակվի 800,000 զինծառայող։

7․ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կախված է դաշինքի անդամների միջև կոնսենսուսի առկայությունից, որը չկա։

8․ՆԱՏՕ-ն համաձայնվում է խաղաղ ժամանակներում Ուկրաինայի տարածքում մշտական հիմքով չտեղակայել իր հրամանատարության ներքո գտնվող զորքեր։

9․ ՆԱՏՕ-ի կործանիչները կտեղակայվեն Լեհաստանում։

10․ Ամերիկյան երաշխիքներ, որոնք նույնական են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին։

11․ Ուկրաինան իրավունք ունի անդամակցել ԵՄ-ին և կստանա կարճաժամկետ արտոնյալ մուտք դեպի եվրոպական շուկա՝ մինչ այս հարցը գնահատվում է։

12․ Ուկրաինայի վերականգնման համար հզոր գլոբալ փաթեթ, ներառյալ՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ ներդրումների համար զարգացման հիմնադրամի ստեղծումը, ԱՄՆ-ի հետ համագործակցությունն Ուկրաինայի գազային ենթակառուցվածքների զարգացման և շահագործման գործում, տուժած տարածքների վերականգնման համատեղ ջանքերը (ում հետ չի նշվում) և Համաշխարհային բանկի կողմից հատուկ ֆինանսական փաթեթը։

13․ Ռուսաստանն աստիճանաբար կվերաինտեգրվի համաշխարհային տնտեսությանը։

14․ Ուկրաինան լիովին կվերականգնվի և կստանա ֆինանսական փոխհատուցում, այդ թվում՝ ռուսական ինքնիշխան ակտիվներից, որոնք կմնան սառեցված մինչև Ռուսաստանի կողմից վնասների փոխհատուցումը։

15․ Համաձայնագրի բոլոր դրույթների իրականացումը խթանելու և ապահովելու համար կստեղծվի համատեղ անվտանգության աշխատանքային խումբ՝ Միացյալ Նահանգների, Ուկրաինայի, Ռուսաստանի ու եվրոպական երկրների մասնակցությամբ։

16․ Ռուսաստանն օրենքով կամրագրի չհարձակման քաղաքականությունը Եվրոպայի և Ուկրաինայի նկատմամբ։

17․ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը կհամաձայնեն երկարաձգել միջուկային զենքի չտարածման և զենքի վերահսկման մասին պայմանագրերը, այդ թվում՝ «Արդար մեկնարկի» (Fair Start ) մասին պայմանագրերը։

18․ Ուկրաինան հաստատում է, որ մնում է որպես ոչ միջուկային պետություն՝ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի համաձայն։

19․ Զապորոժիեի ատոմակայանը կվերագործարկվի ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո, իսկ արտադրված էլեկտրաէներգիան կբաշխվի 50/50 հարաբերակցությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

20․ Ուկրաինան կընդունի ԵՄ կանոնները կրոնական հանդուրժողականության և լեզվական փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ։

21․ Ուկրաինան պարտավորվում է չվերադարձնել օկուպացված ինքնիշխան տարածքները ռազմական միջոցներով: Տարածքային փոխանակման վերաբերյալ բանակցությունները կսկսվեն շփման գծում։

22․ Ապագա տարածքային պայմանների վերաբերյալ համաձայնության հասնելուց հետո Ռուսաստանի Դաշնությունը և Ուկրաինան պարտավորվում են չփոխել դրանք ուժով: Այս պարտավորությունը խախտելու դեպքում անվտանգության ցանկացած երաշխիք չի գործի։

23․ Ռուսաստանը չի խոչընդոտի Ուկրաինայի կողմից Դնեպր գետի՝ առևտրային նպատակներով օգտագործմանը, կձևավորվեն համաձայնություններ Սև ծովով հացահատիկի անարգել տեղափոխման վերաբերյալ։

24․ Կստեղծվի մարդասիրական կոմիտե՝ գերիների փոխանակման, քաղաքացիական ձերբակալված անձանց, ընտանիքների վերամիավորման և հակամարտության զոհերին օգնություն ցուցաբերելու միջոցառումների վերաբերյալ չլուծված հարցերը լուծելու համար։

25․ Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինան հնարավորինս շուտ կանցկացնի ընտրություններ։

26․ Միջոցառումներ կձեռնարկվեն հակամարտության զոհերին օգնություն ցուցաբերելու համար։

27․ Այս համաձայնագիրը կլինի իրավաբանորեն պարտադիր։ Դրա իրականացումը կհսկվի և կերաշխավորվի Դոնալդ Թրամփի նախագահությամբ գործող Խաղաղության խորհրդի կողմից։ Խախտումները կենթարկվեն պատժամիջոցների։

28․ Հուշագրի՝ բոլոր կողմերի կողմից հաստատվելուց հետո, հրադադարն ուժի մեջ կմտնի անմիջապես՝ կողմերի կողմից համաձայնեցված դիրքորոշումներից հետ քաշվելուց հետո՝ համաձայնագրի իրականացումը սկսելու համար: Հրադադարի ընթացակարգը, ներառյալ՝ մոնիթորինգը, կհամաձայնեցվի կողմերի միջև՝ ԱՄՆ-ի հսկողության ներքո:

Սկզբնական տեքստում նշվում էր, որ The Telegraph-ը և Reuters-ը հրապարակել են եվրոպական պլանի երկու տարբեր տարբերակներ, որոնք տարբերվում էին կետերի քանակով (The Telegraph-ի հրապարակած ծրագիրն ուներ 24 կետ),  դրանցից մի քանիսի բովանդակությամբ։ Ավելի ուշ The Telegraph-ն ամբողջությամբ խմբագրել է տեքստը և հրապարակել է նույն պլանը, ինչ Reuters-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի