Ուկրաինան ու ԱՄՆ-ն Ժնևում բանակցությունների ժամանակ պատրաստել են խաղաղության պլանի թարմացված տարբերակը

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի և ԱՄՆ-ի  պաշտոնյաները լույս նոյեմբերի 24-ի գիշերը միաժամանակ հայտարարել են, որ երկու երկրների պատվիրակությունների համատեղ ջանքերով պատրաստել են թարմացված «շրջանակային փաստաթուղթ»՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար Ժնևում կայացած «արդյունավետ բանակցությունների» ընթացքում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Համապատասխան համատեղ հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան և Ուկրաինայի նախագահի կայքերում։ Նշվում է, որ երկու կողմերն էլ խորհրդակցությունները գնահատել են արդյունավետ։ «Կողմերը վերահաստատել են, որ ցանկացած ապագա համաձայնագիր պետք է լիովին հարգի Ուկրաինայի ինքնիշխանությունը և ապահովի կայուն և արդար խաղաղություն», – ասվում է հայտարարության մեջ։ Փաստաթուղթն ամբողջությամբ դեռևս չի հրապարակվել։

Համատեղ հայտարարության համաձայն՝ երկու կողմերն էլ պայմանավորվել  են առաջիկա օրերին շարունակել փաստաթղթի վրա ինտենսիվ աշխատանքը և սերտորեն համագործակցել եվրոպացի գործընկերների հետ։

Ավելի վաղ էլ  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վստահություն էր հայտնել, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրի» վերանայված տարբերակն ունի իրականացման մեծ ներուժ: Նոյեմբերի 23-ին Ժնևում ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչների և նրա եվրոպական դաշնակիցների հետ խորհրդակցություններից հետո նա լրագրողներին ասել է, որ բանակցությունների արդյունքում ստեղծվել է «հիմնարար փաստաթուղթ», որը այժմ կծառայի որպես հետագա աշխատանքի հիմք: Ուկրաինայի պատվիրակության ղեկավար և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես նշել է Շվեյցարիայում ամերիկացի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունավետության մասին։

«Մենք շատ լավատես ենք, որ մեր նպատակին կհասնենք շատ ողջամիտ ժամկետներում, շատ շուտով», – ասել է  Ռուբիոն՝ նշելով․

«Մեզ պարզապես ավելի շատ ժամանակ է պետք, քան այսօր ունեինք։ Ես խորապես համոզված եմ, որ կարող ենք դա անել»։ Ամերիկացի քաղաքական գործչի խոսքով՝ Ժնևի բանակցողները դեռ պետք է լուծեն մի քանի հարցեր, որից հետո կարող են լրացուցիչ փոփոխություններ կատարվել ԱՄՆ «խաղաղության ծրագրում»։ Մասնավորապես, նա հավելել է, որ Եվրամիության և ՆԱՏՕ-ի դերը հակամարտության կարգավորման գործում դեռևս քննարկման առարկա է։

Այնուհետև փաստաթուղթը պետք է համաձայնեցվի ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների մակարդակով, որի հետ կապված  Ռուբիոն չի բացառել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի միջև հետագա շփումները: Բացի այդ՝ Մարկո Ռուբիոն նշել է, որ ռուսական կողմը նույնպես կարտահայտի իր դիրքորոշումը առաջիկա համաձայնագրերի վերաբերյալ: «Ակնհայտ է, որ ռուսներն այստեղ իրենց խոսքն ունեն, այնպես չէ՞», – հավելել է նա: Կառավարությունների միջև համատեղ հայտարարության տեքստը համաձայնեցնելուց անմիջապես հետո նա մեկնել է Վաշինգտոն:

Վաշինգտոնից DW-ի թղթակիցը, հղում անելով տեղեկացված աղբյուրին, հայտնում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Սպիտակ տուն կարող է տեղի ունենալ եկող շաբաթ (նկատի ունի արդեն այս շաբաթ), եթե Ժնևի բանակցություններում առաջընթաց գրանցվի։

Reuters-ի՝ սեփական աղբյուրներին հղումով հրապարակված եվրոպական «խաղաղության ծրագրի» առաջարկի համաձայն, օրինակ, Ուկրաինայի կառավարությունը պարտավոր չի լինի Ռուսաստանին զիջել Ուկրաինայի կողմից ներկայումս վերահսկվող տարածքները: Ավելին, ծրագիրը չի նախատեսում պատերազմի ընթացքում Ռուսաստանի կողմից գրավված տարածքների փաստացի ճանաչում:

Նոյեմբերի 20-ին Միացյալ Նահանգները ներկայացրել է  28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը։ Փաստաթղթի համաձայն՝ Ուկրաինան պետք է ամբողջությամբ դուրս բերի իր զորքերը Դոնբասից, զգալիորեն կրճատի իր բանակը, հրաժարվի հեռահար զենքերից և ՆԱՏՕ-ին միանալուց։

Ժնևի հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում իր բազմաթիվ գրառումներից մեկում նշել  էր Կիևի կողմից «խաղաղության պլանի» առաջին տարբերակի վրա գործադրված ջանքերի նկատմամբ «երախտագիտության բացակայության» մասին։ Զելենսկիի կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ «ուկրաինական պատվիրակությունը կրկին երախտագիտություն է հայտնել Միացյալ Նահանգներին և, մասնավորապես, անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի