Գազայի հատվածում ոչնչացվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարը․ Իսրայելի բանակ

Լուրեր

19.05.2026 | 19:58
23 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Էդմոն Մարուքյանը
19.05.2026 | 19:47
Գերմանիան Թուրքիայում Patriot համակարգեր կտեղակայի
19.05.2026 | 19:33
Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել. փաստաբանը՝ Օսիպյանի մասին
19.05.2026 | 19:17
Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը
19.05.2026 | 19:14
Գործակալներին ուղարկել ՀՀ՝ կեղծ և գործակալական գործունեություն ծավալելու, գործընկերային չի. Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի մասին բացահայտմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:56
Բելառուսը մտադիր է մասնակցել Արցախի տարածքներում նախագծերին
19.05.2026 | 18:45
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գյումրիում․ ՈւՂԻՂ
19.05.2026 | 18:42
Հայ հեծանվորդներն արծաթե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
19.05.2026 | 18:27
«Իշխանական պատվեր է». Նարեկ Կարապետյանը՝ ФСБ-ի և Սամվել Կարապետյանի կապն արձանագրած հետաքննության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:15
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ կապի մասին // Օվերչուկը հայտարարել է՝ կքննարկեն ԵՏՄ-ում ՀՀ-ի կարգավիճակը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 18:03
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը
19.05.2026 | 18:02
«Ռուսաստանը կրկին ստում է». Լատվիան պատասխանել է ռուսական հետախուզության մեղադրանքներին
19.05.2026 | 17:56
Երեկ առողջապահության նախարարը պետք է Փաշինյանին համապատասխան տեղն ուղեկցեր․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 17:52
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է զենք ու թմրանյութ
19.05.2026 | 17:35
ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել
Բոլորը

Կիրակի՝ նոյեմբերի 23-ին, Իսրայելը հաղորդել է Գազայի հատվածում պաղեստինյան ռադիկալ ՀԱՄԱՍ շարժման տեղական հրամանատարներից մեկի լիկվիդացման մասին։ Իսրայելի բանակի հայտարարության մեջ նշվում է, որ սպանվել է Ալաա ալ-Հադիդին՝ ՀԱՄԱՍ-ի արտադրական շտաբի մատակարարման ծառայության ղեկավարն։ Նա ոչնչացվել է Գազայի ամբողջ հատվածում իրականացվող գործողություններից մեկի ընթացքում՝ շաբաթ օրը, փոխանցում է DW-ն։

ՀԱՄԱՍ-ը հայտարարություն չի արել ալ-Հադիդիի մահվան մասին հաղորդումների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Իսրայելը և պաղեստինյան խմբավորումը շարունակվում են փոխադարձ մեղադրանքներ ներկայացնել հրադադարի ռեժիմի խախտման համար։

Ավելի վաղ Իսրայելի բանակը ավիահարվածներ էր հասցրել Գազայի հատվածին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարվածները պատասխան էին ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածք ուղարկված մի զինյալի գործողությանը։

Նեթանյահուի խոսքով՝ ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի հինգ բարձրաստիճան անդամներ։ Իսկ ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի առողջապահության մարմինների տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 պաղեստինցի։

Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված ՀԱՄԱՍ շարժման հարձակումը Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին դարձավ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման մեկնակետ։ Այդ օրը զինյալները հրթիռակոծեցին Իսրայելը, ներխուժեցին նրա տարածք և իրականացրին ժամանակակից իսրայելական պատմության մեջ խաղաղ բնակչության նկատմամբ ամենախոշոր զանգվածային սպանությունը՝ կյանքից զրկելով մոտ 1200 մարդու։ Նրանք նաև մոտ 250 պատանդ են վերցրել և տեղափոխել Գազայի հատված։ Հետագայում մի մասը փոխանակվեց կամ ազատ արձակվեց, մյուսները զոհվեցին։

Ի պատասխան՝ Իսրայելը պատերազմ հայտարարեց ՀԱՄԱՍ-ին։ Գազայի հատվածում իրականացված ցամաքային գործողությունների և ռմբակոծությունների հետևանքով, ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող առողջապահության նախարարության տվյալներով, զոհվել է ավելի քան 67 հազար պաղեստինցի, ևս շուրջ 169 հազարը վիրավորվել են։ Միևնույն ժամանակ չի նշվում՝ ինչպես են այդ տվյալները կազմվում։ Օրինակ՝ անհայտ է, թե զոհվածների մեջ քանի իսլամիստ զինյալ է եղել, ինչպես նաև՝ ներառվե՞լ են արդյոք հիվանդանոցներում բնական պատճառներով մահացած պաղեստինցիները։